Հայրենիքը փրկողը դուք եք, ես փորձում եմ ճանապարհը ցույց տալ. Ռոբերտ Քոչարյան. (տեսանյութ)
Հայրենիքը փրկողը դուք եք, ես փորձում եմ ճանապարհը ցույց տալ: Այս մասին մայիսի 31-ին Շիրակի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
Անդրադառնալով ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի՝ սատանաներ փնտրելու ԱԱԾ-ին տրված հանձնարարականին, Քոչարյանն ասաց. «Եթե կառավարության նիստին հանձնարարում են, որ սատանա փնտրեք, իսկ ԱԱԾ տնօրենն էլ ասում ՝ այո, փնտրում ենք, մենք ինչ պետք է մտածենք այդ ծառայության մասին:
Երբ պատերազմի երկրորդ օրը գնացել եմ Ղարաբաղ, երկու խումբ ինձ էին հետեւում, թե ես Ղարաբաղում ինչ եմ անում: Պատերազմի ժամանակ գոնե մոբիլիզացնեն ուժերը հակառակորդին հարվածխ հասցնելու համար, այդ ուժերը կենտրոնացել են ինձ հետեւելու, որ հասկանան, թե ինչու եմ եկել Ղարաբաղ: Այս ճանապարհով մենք քանդում ենք անվտանգության համակարգը: Այս ամենը խելքի է գալու: Մենք նորմալ ծառայություններ ունենային, երբեք երկրի վարչախումբը պատերազմից երեք օր առաջ չէր ասի, որ Թուրքիան մասնակցություն չի ունենալու պատերազմում»:
Նա հավելեց, որ սա այն ոլորտն է, որտեղ շատ արագ մենք արդյունք են ստանալու, որովհետեւ ԱԱԾ պրոֆեսիոնալ կազմ ունի:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի