Արմեն Գեւորգյան. «Մոռացել էինք կենտրոնանալ մարդու վրա»
Հայաստանի նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գեւորգյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման առաջին տարիներին իրենք կենտրոնացել էին տնտեսական զարգացման հետ կապված կոնկրետ աշխատանքների վրա՝ մոռանալով կենտրոնանալ մարդու վրա:
Արմեն Գեւորգյանն այդ մասին ասել է՝ «Կարմիր թել» հաղորդաշարի շրջանակում պատասխանելով Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի հարցերին:
Զրույցը բաժանված է երեք մասի՝ Հայաստանը 1998-ից 2008 թվականները, 2008-ից՝ 2016-ը եւ 2016-ից առ այսօր:
Խոսելով Քոչարյանի կառավարման շրջանի բացթողումների մասին, Արմեն Գեւորգյանը, մասնավորապես, ասել է.
«2018 թվականին իրադարձությունները ինչ-որ տեղ նաեւ պայմանավորված են նախկին իշխանությունների, իմ եւ իմ նախկին գործընկերների ոչ լիարժեք կատարած կամ սխալ քայլերով: Մենք կենտրոնացել էինք կոնկրետ աշխատանքի վրա, որը պետք է արդյունք տար` տնտեսական զարգացում, աղետի գոտու վերականգնում եւ այլն: Դրա հետ մեկտեղ մենք մոռացանք կենտրոնանալ մարդու, քաղաքացու վրա: Ավելի քիչ ուշադրություն դարձրեցինք այն ճիշտ միջավայրի ձեւավորմանը, որտեղ մարդիկ բարոյական բավարվածության եւ լիարժեքության զգացողություն կունենային»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել