Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք «Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը
Հայաստան

Մի նկարի պատմություն

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2004 թվականն էր, «Համազգային» հիմնադրամի նախագահն էի։ Հրատարակել էինք Կոելյիոյի «Ալքիմիկոսը» վիպակի հայերեն թարգմանությունը։ Այդ առիթով, երկարատև բանակցություններից հետո, Հայաստան էինք հրավիրել Պաուլո Կոելիոյին։ Ի վերջո եկավ․․․
Կոելիոյի հետ աշխատելն անասելի դժվար էր, արտասովոր, անակնկալներով լեցուն․ քմահաճ էր, երբեմն զարմանալի պարզ ու անկեղծ, երբեմն՝ տարօրինակ։ Ես՝ իբրև հյուրընկալ, հնարավորն ու անհնարինն էի անում, որ հայրենքիս բոլոր երեսները բացեմ, որ իմ չքնաղ ու հինավուրց մշակութային երկիրը Կոելիոյի գրողական հայացքում ասելիք ու տող դառնա։

Գրողների միության սրահում և ԵՊՀ մեծ դահլիճում «Ալքիմիկոսը» գրքի շնորհանդեսները մի աներևակայելի ցնցում առաջացրին։ Գրողների տան դռները կոտրում էին երկրպագուները, որ ներս խուժեն, մի անասելի իրարանցում, իրար հերթ չտալ․․․Այդպիսի բան Բիթլզի լիվերպուլյան համերգների ֆիլմերում եմ տեսել․․․Երիտասարդները ներխուժում էին բեմ, աղջիկներն ինքնամատույց բղավում էին, շրջապատում հյուրանոցի համարն ու ճեմասրահը։

ԵՊՀ դահլիճում գրքի մակագրման պահին մարդկային այնպիսի մի հոսք խուժեց բեմ ու թափվեց գրողի գլխին, որ սա վախից թիկնապահների ուղեկցությամբ փախավ դահլիճից․․․

Ռ․ Քոչարյանը, որ այդ ժամանակ ՀՀ երկրորդ նախագահն էր, իմանալով Կոելիոյի այցի մասին, մեզ հրավիրեց ընթրիքի։ Ուրախությունս, իհարկե մեծ էր, որովհետև նախագահը մեզ հյուրընկալելու էր Փարաջանովի տուն-թանգրանում, և փարաջանովյան միջավայրն ու շունչը զարդարելու էին մեր հանդիպումը։ Ես էլ Փարաջանովով զարմացնելու առիթ էի ունենալու։

Նախ, հաճելիորեն զարմացա Ռոբերտ Քոչարյանի անգլերենի իմացությամբ, հետո զրույց վարելու անմիջականությամբ, տարբեր թեմաների խորագիտությամբ։ Զրույց- հանդիպումը ակնհայտորեն ստացվեց․ մտերմիկ, անփողկապ։ Անգամ Կոելիոն Քոչարյանին հրավիրեց իր իսպանական ամառանոց, ճանաչելու՝ Իսպանիայի հարավի վայրի բնությունը։

Հիշում եմ՝ Կոելիոն Ռ․ Քոչարյանին հարցրեց՝ իսկ գիրք կարդալու ժամանակ ունեք։ Քոչարյանն իրեն բնորոշ անմիջականությամբ, մի քիչ էլ հումորով՝ պատասխանեց․

-Չէ, ժամանակը թուլյ չի տալիս, բայց, երբեմն Սեդրակը շատ հավանած մի բան , որ պնդում է, փորձում եմ ժամանակ գտնել։

Ընտանեկան ընթրիքն հաճելիորեն ձգվեց, ու, երբ կարելի էր շատ անկեղծանալ, Կոելիոն ասաց․

-Բայց ի՜նչ դժվար է Հայաստանի նախագահ լինելը․․․։

-Ինչո՞ւ,-զարմացավ Ռ․ Քոչարյանը։

-Դժվար է կառավարել մի ժողովրդի, որ հերթ կանգնել չգիտի,-պատասխանեց Կոելիոն»։