Երեւանի եւ մարզերի բուժկենտրոնները զարգացնել համաչափ. «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյան
Հայաստանում առողջապահական վիճակը ամբողջովին համահունչ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին: Հայաստանի տնտեսությունն ու առողջապահությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ: Այս ամենը Երկիր Նաիրին կանգնեցրել է գոյատեւման խնդրի առջեւ: Մեր խնդիրն է՝ լինել: Մենք ունենք հզոր, ինտելեկտուալ թիմ, գիտելիքներ եւ հնարավորություն, եւ մենք կարող ենք,-«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, իր ելույթում նշեց դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Արմեն Չարչյանի խոսքով՝ մարզերի եւ մայրաքաղաքի առողջապահական համակարգերի համաչափ զարգացումն ու կենտրոնացումը մարզային բուժհաստատությունների վրա կկանխի երկրում առողջապահական լուրջ խնդիրները: «Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել՝ այս վիճակից դուրս գալ, ժամանակակից, ռաջնակարգ առողջապահական եւ սոցիալական ապահովման համակարգ կառուցել: Առաջին՝ մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարույուն՝ հաշվարկելով կադրային եւ նյութատեխնիկական ներուժ՝ մոտակա 1-ից 3 եւ հեռակա՝ 5-ից 10 տարվա կտրվածքով: Պատերազմական գործողությունների հավանականությունը մեծ է. Առողջապահական ոլորտը պետք է նախապատրաստել կադրային ներուժի, նյութատեխնիկական բազայի, առաջնագծի եւ թիկունքի բուժհաստատությունների համագործակցությանը, արդյունավետ պայքար կորոնավիրուսի դեմ: Մեր խնդիրն է՝ մարզերի եւ մայրաքաղաքի բուժօգնության ծավալների եւ որակի զգալի տարբերության հնարավոր նվազեցումը: Դրանով կուժեղացնենք թե՛ մարզերը, թե՛ սահմանամերձ գոտին»,-նշեց Արմեն Չարչյանը:
Արմեն Չարչյանի խոսքով՝ իրենց գերխնդիրն է՝Ստեղծել բուժաշխատողների իրավական, մասնագիտական, սոցիալական, ֆինանսական եւ բարոյահոգեբանական պաշտպանության մեխանիզմներ, քանի որ այսօր բժիշկը երբեմն, տարբեր իրավիճակներում, անպաշտպան է: բարձր մասնագետը ազգային արժեք է, եւ նրանց վրա հենվելով՝ մեր հայրենիքը պետք է վերածնվի:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի