Պուտին. С-500 զենիթահրթիռային համակարգի փորձարկումները հաջողությամբ ավարտվում են
С-500 զենիթահրթիռային համակարգի փորձարկումները հաջողությամբ ավարտվում են, հաջորդ քայլը այս համակարգի առաքումն է զորքերին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով ՊՆ ղեկավարության եւ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ խորհրդակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Օդատիեզերական ուժերում զենիթահրթիռային գնդերի ավելի քան 70%-ը վերազինվել են ժամանակակից С-400 համակարգերով: Հաջորդ քայլը զորքերին С-500 համակարգի մատակարարումն է, որի փորձարկումներն արդեն հաջողությամբ ավարտվում են»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ բանակը եւ նավատորմը մեծ արագությամբ նորագույն զինատեսակներ եւ ռազմական տեխնիկա են ստանում, լրջորեն ամրապնդվել է միջուկային եռյակի ներուժը, ընդլայնվել են ռազմածովային ուժերի մարտական կարողությունները, այդ թվում՝ «Կոլիբր» թեւավոր հրթիռներով նավերի հաշվին: Այսպես, հավելել է պետության ղեկավարը, փորձարկման վերջին փուլում է «Ցիրկոն» նավային գերձայնային հրթիռային համակարգը:
«Նշեմ նաեւ այն, որ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները եւ պաշտպանության նախարարությունը իրենց ողջ կյանքի ընթացքում արդյունավետ համագործակցություն են հաստատել սպառազինությունների եւ տեխնիկայի մատակարարման ու սպասարկման գործում՝ սկսած մշակումից եւ սերիական արտադրությունից մինչեւ սպասարկում եւ նորոգում»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ աշխարհում առկա ռիսկերը, այդ թվում՝ Ռուսաստանի սահմանների մոտ, պահանջում են ՌԴ ԶՈՒ-ի մշտական եւ բարձր մարտական պատրաստություն: «Միջազգային բարդ իրավիճակը, Ռուսաստանի ռազմական անվտանգության հնարավոր ռիսկերը եւ սպառնալիքները, այդ թվում նաեւ մեր սահմանների անմիջական հարեւանությամբ, Ռուսաստանի զինված ուժերից մշտական եւ բարձր մարտական պատրաստություն են պահանջում»,- ասել է նախագահը: Նա հավաստիացրել է, որ այդ պատճառով կշարունակվի ՌԴ բանակի եւ նավատորմի կառուցվածքի ու կազմի կատարելագործումը, նրանց ակտիվ հագեցումը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել