Վախճանվել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը
Բեյրութում մայիսի 25-ի առավոտյան կյանքից հեռացել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ինչի մասին հաղորդվում է Քահանայապետական Լեւոնեան Հայ Վարժարանի ֆեյսբուքյան էջում:
«Ննջեց ի Տէր՝ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տ. Տ. Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս-Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց
Այսօր՝ Երեքշաբթի, 25 Մայիս, 2021-ի առաւօտեան ժամը 11։30-ին, սրտի խոր ցաւով տեղեկացանք՝ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տ. Տ. Գրիգոր Պետրոս Ի. Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին վախճանման լուրը, Պէյրութ, Լիբանանի մէջ։ Թող որ ամենաբարին Աստուած՝ ողորմէ իր հոգին եւ դասէ զինք երկինքի արքայութեան մէջ։
Խունկ եւ աղօթք իր հոգւոյն»,-նշված է հաղորդագրությունում։
Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977 թվականին:
Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել 2015 թվականի հուլիսի 25-ին՝ փոխարինելով երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն: Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը մինչև 2013 թվականի ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոսն էր:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել