Զելենսկիի կառավարությունը Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ ավիահաղորդակցությունը դադարեցնելու որոշում է նախապատրաստում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի կառավարությանը հանձնարարել է որոշում նախապատրաստել Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին միջադեպի պատճառով, որը տեղի է ունեցել կիրակի՝ մայիսի 23-ին: Այդ մասին ասվում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության որոշման մեջ:
Աղբյուրի համաձայն՝ Զելենսկիի մոտ խորհրդակցության ընթացքում ներկաները վերլուծել են Ryanair ընկերության ուղեւորատար ինքնաթիռի շուրջ իրադարձությունները, որը մայիսի 23-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում: «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նախագահը հանձնարարել է կառավարությանը մշակել որոշում Ուկրաինայի եւ Բելառուսի Հանրապետության միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցնելու եւ Բելառուսի օդային տարածքը Ուկրաինայից եւ մեր երկրից թռիչքներ կատարելու համար փակելու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել