ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը 2020-ին պարգեւատրվել է 6 մլն 800 հզր դրամով. Հայտարարագիր
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը 2020-ին պարգեւատրվել է 6 մլն 800 հզր դրամով:
Ըստ ոստիկանապետի՝ 2020 թվականի տարեկան հայտարարագրի՝ որպես կանխիկ ունի ոստիկանապետը 10 մլն դրամ եւ 8500 դոլար, որպես աշխատավարձ ոստիկանապետը նշել է 16 մլն 324 հզր դրամ:
Ոստիկանության պետի աշխատավարձի գործակիցը, ըստ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի, կազմում է ամսական 793 հզր 680 դրամ, ստացվում է, որ ոստիկանապետի աշխատավարձը 9 մլն 524 հզր դրամ է, իսկ մյուս՝ 6 մլն 800 հզր դրամը կազմում է պարգեւավճարը:
2020-ին, ոստիկանապետը, ըստ հայտարարագրի՝ անշարժ ու շարժական գույք ձեռք չի բերել:
2013-ին Տավուշի Գետահովիտ համայնքում բնակելի տուն է նվեր ստացել, նաեւ Իջեւանում 2005-ին գնված բնակարանի համասեփականատեր է:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել