Ինչու եմ ընտրելու նիկոլին. անհայտ մարդու օրագրից
Հունիսի 20-ին ես ընտրելու եմ նիկոլ փաշինյանին, քանի որ.
1. Նա խոստացավ հանել արագաչափերն ու տեսախցիկները, բայց դրանց թիվն ավելացրեց
2. նիկոլն այդպես էլ ներողություն չխնդրեց, որ դեռ մինչեւ վարչապետ դառնալը խաբեց հարյուր հազարավոր մարդկանց՝ հանրահավաքի ժամանակ ելույթի համար ձայն տալով ապրիլյան պատերազմի հերոս Աբաջյանի կեղծ պապիկին
3. Նա առանձնակի դաժանությամբ, կարմիր բերետավորների օգնությամբ, ծեծի ենթարկեց իր հայրենի՝ Իջեւան քաղաքի բնակիչներին, այդ թվում կանանց եւ տարիքով մարդկանց
4. նիկոլը քրեական գործեր կարեց Արցախյան պատերազմի հերոսների դեմ, նրանցից ոմանց էլ երկար ժամանակ ապօրինաբար զրկելով ազատությունից
5. Նա ամբողջովին տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչի հետեւանյքով մահացավ ավելի քան չորս հազար մարդ
6. նիկոլն ընդամենը երեք տարում պետական պարտքը ավելացրեց երեք միլիարդ դոլարով, ընդ որում, այդ գումարի հսկայական մասն օգտագործելով որպես պարգեւավճար իր եւ իր թիմակիցների համար
7. Նա իր գործողություններով բացեց պատերազմի դռները. հայտարարեց, թե Արցախի հարցում բանակցում է իր կետից, զրոյից եւ ոնց ուզում այդպես էլ բանակցում է, իսկ վերջում էլ հայտարարեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, փակելով բանակցություններով խնդիրը լուծելու բոլոր հնարավորությունները
8. նիկոլն իր գործողություններով եւ քայլերով հասավ նրան, որ պատերազմում զոհվեց հինգ հազարից ավելի երիտասարդ, վիրավորվեց 11 հազարը, իսկ շատերն էլ դարձան հաշմանդամ, բացի այդ մոտ 40 հազար մարդ ստիպված հեռացավ իր բնակության վայրերից
9. Նա մի ստորագրությամբ Ադրբեջանին նվիրեց Քարվաճառի, Բերձորի, Աղդամի, Զանգելանի, Ղուբաթլիի շրջանները, թշնամուն նվիրեց Շուշին, որ հետո բոլորին համոզի, թե տվեց Շուշին, որ փրկի 25 հազար զինվորի կյանք
10. նիկոլը կառչած մնաց իշխանությունից, որ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանին հանձնի կարեւոր բնակավայրեր եւ դիրքեր Սյունիքում
11. Նա ամեն ինչ անում է Արարատի եւ Տավուշի մարզից եւս տարածքներ հանձնի Ադրբեջանին՝ դրանով վերջ տալով երբեւէ ոտքի կանգնելու Հայաստանի հնարավորությունները
12. նիկոլը քարուքանդ արեց տնտեսությունը, նրա կառավարման տարիներին առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկի թանկացան
13. Նա պաթոլոգիկ ստախոս է, ինչը առանձնահատուկ տեսք է տալիս մեր երկրին, այն ներդրողների համար դարձնելով ավելի գրավիչ
14. նիկոլը չի թաքցնում, որ պատրաստվում է վերացնել զինված ուժերը, եւ արդեն իսկ հայտարարել է, որ բանակ պետք է գնան հինգ տարին մեկ, այն էլ մի երեք ամսով
Անհայտ մարդու այս օրագիրը հայտնաբերվել է Ն բնակավայրի փողոցներից մեկում: Կորցնողին խնդրում ենք դիմել խմբագրություն:
Top-News.am


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել