Հնդկաստանի արեւմուտքում հեռացրել են հազարավոր մարդկանց մի կամ երկու աչքը
Հնդկաստանի արեւմուտքում, այսպես կոչված, «սեւ բորբոսով» (մուկորմիկոզ) վարակվելուց հետո հեռացրել են հազարավոր մարդկանց մեկ կամ երկու աչքը, հաղորդում է Sputnik-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ նշված սունկ, որն առկա է միջավայրում, կարող է ճակատագրական լինել թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար: Սպորների ներշնչումից հետո հիվանդությունը խոցում է թոքերը եւ քթային խոռոչները, այնուհետեւ հաճախ արտահայտվում է վարակված անձի դեմքին:
Առաջին փուլերում նման մարդկանց մոտ միայն հարբուխ, դեմքի թեթեւ թմրություն, աչքերի այտուցվածություն է առաջանում, ուստի շատ հիվանդներ հետաձգում են այցը մասնագետների մոտ:
Ըստ հաղորդումների` սնկով վարակված հիվանդների մոտ 60 տոկոսը կորցնում է մեկ կամ երկու աչքերն էլ: «Եթե մենք չհեռացնենք ամբողջ պարունակությունը հյուսվածքների, նյարդերի եւ կոպերի հետ միասին, վարակը կարող է ներթափանցել ուղեղի մեջ»,- ասել է դոկտոր Աքշայ Նաիրը՝ շեշտելով նման գործողությունների անհրաժեշտությունը:
Մասնագետների կարծիքով` «սեւ բորբոսը» սկսել է արագորեն տարածվել COVID-19-ից զանգվածային բուժումից հետո, քանի որ վիրուսի դեմ պայքարում են ստերոիդներով, որոնք կարող են ճնշել իմունային համակարգը եւ ճանապարհ բացել սնկի համար:
Եթե ավելի վաղ հնդիկ բժիշկները տարեկան մուկորմիկոզի երեք կամ չորս դեպք էին նկատում, ապա այժմ այդ ցուցանիշն աճել է օրական մինչեւ հինգ-վեց դեպք:
Ավելի վաղ Sputnik ռադիոն հաղորդել էր, որ Հնդկաստանի Ռաջաստան եւ Տելանգանա նահանգները պաշտոնապես հայտարարել են մուկորմիկոզի համաճարակի մասին:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել