7500 դրամ արժեցող «Պոբեդա» ավիաընկերության տոմսերը վաճառվում են հաշված րոպեների ընթացքում
7500 դրամ արժողությամբ «Պոբեդա» ավիաընկերության տոմսերը վաճառվում են հաշված րոպեների ընթացքում։ Այս մասին օգոստոսի 17-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ոչ միայն «Պոբեդա», այլեւ մյուս ավիաընկեությունների բոլոր էժան տոմսերը շատ արագ են վաճառվում։ «Ինչ վերաբերում է 7500 դրամ արժողությամբ «Պոբեդա»-ի ավիատոմսերին, նրանք վաճառվում են հաշված րոպեների ընթացքում։ Իսկ Գյումրիում ավիաընկերությունների տոմսերի բարձր արժեքը խոսում է այն մասին, որ «Շիրակ» օդանավակայնը շատ պահանջված է։ Ժամանակին դա կասկածի տակ էին դնում։ Կյանքը ցույց է տալիս, որ «Շիրակ» օդանավակայանում անցյալ տարի նույն ժամանակաշրջանում զրոյական չվերթների դեպքում այսօր արդեն մենք ունենք ամենօրյա չվերթներ։ Երեքշաբթի մենք 3 չվերթ ունեինք։ Այսպիսով, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն առաջ է ընթանում»,-նշեց Սերգեյ Ավետիսյանը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...