Վաղատուրից գյուղ եկող վարորդն ասաց՝ ադրբեջանցիները իր մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ
Վաղատուրից գյուղ եկող կաթի մեքենայի վարորդը հայտնեց, որ ադրբեջանցիները կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, իրենց ճանապարհը կտրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:
«Այս պահին մութ է, բան չի երևում, չգիտենք՝ ուր են»,- ասաց Գրիգորյանը:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել, որը երեկ Խոզնավար համայնքում էր, և հարցին՝ ինչ աշխատանքներ է իրականացրել հանձնաժողովը, համայքնապետը նշեց՝ միջգերատեսչական հանձնաժողովի մասին տեղեկություն չունի. «Ոչ մի բանից տեղյակ չեմ»:
Վարո Գրիգորյանը նշեց, որ իրավիճակը գյուղում նորմալ է: Դիտարկմանը՝ ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական զորքը հայկական զորքի հետ գալիս է, որ կանգնի Խոզնավարի սահմանին, համայնքապետը պատասխանեց. «Ռուսական «Վիլիս»-ը եկել, բարձրացել է սարը, գյուղ չի մտել»,- ասաց նա և հարցին՝ ռուսական զորքը հայկական զորքի հետ միասի՞ն է այնտեղ, համայնքապետը դրական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում ներխուժել է ՀՀ տարածք, որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել, որոշ հատվածներում դեռ շարունակում են մնալ ՀՀ տարածքում։ Հայաստանն այս հարցով դիմել է ՀԱՊԿ–ին։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել