Facebook-ն «անվճար անցաթուղթ» է տալիս ահաբեկիչներին. բրիտանական M-15 հետախուզության ղեկավար
Բրիտանական հետախուզության ղեկավար Քեն Մակքալումը հայտարարել է, որ Facebook-ը «անվճար անցաթուղթ» է տալիս ահաբեկիչներին, տեղեկացնում է Independent-ը։
Մակքալումը նախազգուշացրել է, որ Մարկ Ցուկերբերգի ծրագրերը թույլ են տալիս ահաբեկիչներին ահաբեկչություններ պլանավորել՝ տեսանելի չլինելով անվտանգության ծառայությունների համար։ «Բանն այն է, որ Կալիֆոռնիայում ընդունվող որոշումները նույնքան կարեւոր են մեր աշխատանքը կատարել կարողանալու համար, որքան եւ Աֆղանստանում կամ Սիրիայում ընդունված որոշումները, հատկապես ծածկագրման առումով»,- ասել է նա։
Նրա խոսքով, եթե հետախուզությունը տեղեկատվություն ունենար, որ ինչ-որ մեկը ռումբ է հավաքել կամ այդ մասին տեսանյութ է նկարահանում իր հյուրասենյակում, նա կկարողանար նրան ձերբակալելու օրդեր ստանալ ներքին գործերի նախարարից ու ավագ դատավորից։ «Եթե դուք ծածկագիր ունեք լռելյայն, առանց որեւէ միջոցի այն բացելու համար, դուք փաստացի ահաբեկիչներին կամ այն մարդկանց, ովքեր սեռական բռնություն են կազմակերպում երեխաների հանդեպ ինտերնետով, անվճար անցաթուղթ եք տալիս, քանի որ նրանք գիտեն, որ ոչ ոք չի կարող տեսնել, թե ինչ են անում իրենք իրենց հյուրասենյակներում»։
M-15-ի ղեկավարը հավաստիացրել է, որ հետախուզությունը մտադիր չէ ստեղծել «դիտորդ պետություն»՝ «տեսախցիկով ամեն մեկի հյուրասենյակում»։ «Ինչը մեզ իսկապես պետք է, այն է, որպեսզի հազվադեպ դեպքերում, երբ կա լուրջ անհանգստություն, երբ պետական քարտուղարը եւ ավագ դատավորը համաձայնում են, որ այդ տեղեկատվության հասանելիությունն անհրաժեշտ է եւ չափակցված, ընկերությունները ստեղծեն մեզ համար իրենց հետ համատեղ աշխատանքի միջոցներ այդ տեղեկատվության բովանդակությունն ստանալու համար»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել