Պուտին. Ռուսաստանը կոշտ կպատասխանի իր տարածքի դեմ ոտնձգության փորձերին. մենք կփշրենք նրանց ատամները
Ռուսաստանը կոշտ կպատասխանի իր տարածքի դեմ ոտնձգության փորձերին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բոլորը փորձում են կծել մեզ կամ մեզանից կծելով ինչ-որ բան պոկել, բայց նրանք պետք է իմանան, որ մենք բոլորի ատամները կփշրենք, որպեսզի նրանք չկարողանան կծել, եւ դրա գրավականը զինված ուժերի զարգացումն է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ հենց որ երկիրը ուժեղանում է, հակառակորդներն անմիջապես պատրվակ են գտնում, որպեսզի փորձեն սահմանափակել նրա զարգացումը:
«Ինչ էլ որ անենք, ինչքան էլ ձգտենք բավարարել նրանց ախորժակները, ովքեր փորձում են մեզ զսպել, զսպումը դեռ կշարունակվի, քանի որ մեր շատ հակառակորդներին, այսպես նրանց անվանենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ռուսաստանն է, պարզապես պետք չէ։ Բայց դա մեզ է պետք՝ ձեզ հետ միասին, եւ դա պետք է մեր մարդկանց՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի գնում տնտեսությունը ռազմականացնելու ճանապարհով: Նախագահը հիշեցրել է, որ այս տարի պաշտպանության համար հատկացվել է երեք տրիլիոն ռուբլի կամ ընթացիկ փոխարժեքով 42 միլիարդ դոլար, մինչդեռ ԱՄՆ ռազմական ծախսերը, ինչպես նշել է նա, «ավելի քան 770 միլիարդ են» կազմում։


















































Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը
Բնակչության մինչև 95%-ը պետք է իրեն ռուսաստանցի զգա․ Ռուսաստանի ազգային նոր քաղաքականության ռազմավարությունը
Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է Պուտինին
Ուկրաինան փորձում է հարձակումներով վախեցնել ռուսաստանցիներին. Պուտին
Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Պուտինի հետ. աղբյուր
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել