Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգի դավաճանը պայմանավորվել է Հայաստանի տարածքը զիջելու մասին. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան ֆեյսբուքյան գրառմամբ ամփոփել է օրը.
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ թշնամու կողմից: Եվ դրանց դուրս շպրտելու փոխարեն, կապիտուլյանտ վիժվածքը փաստաթուղթ ստորագրելով և նոր տարածքներ հանձնելով է փորձում դուրս հրավիրել թշնամուն, որը խոսում է Սևանն ու Երևանը գրավելու պլանների մասին:
Նա հաստատում է, որ Հայաստանի սահմանների վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրում բոլորից, այդ թվում՝ սեփական ոչնչություններից գաղտնի:
Վիժվածքն ասում է՝ գաղտնի բանակցել է, լավ է արել, ստորագրելու է, լավ է անելու, թե արդյունքում քանի գյուղ ու հեկատար է հանձնելու իրեն միևնույնն է: Հատկապես որ փորձն էլ ունի. ինչպես Արցախը տվեց, 5000 տղերքին նետեց մսաղացը նույնն էլ անում է Հայաստանում՝ թքած ունենալով թե՜ զոհվածների, թե՛ ողջերի վրա:
Վիրտուալ Հայաստանն էլ կրկին ալեկոծվեց, ընդդիմությունը ոգևորվեց, իսկ ժողովուրդ պարզվեց չկա:
Փաստերը հետևյալն են.
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմանավորվել է Հայաստանի տարածքը զիջելու մասին: Եվ ի՞նչ: Ոչինչ: Գիտե՞ք ինչու, որովհետև վիժվածքը հաշվել է բոլորիդ ատամները:
Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր ասում են՝ բա ինչո՞ւ ավելի շուտ չէիք ասում վիժվածքի պլանների մասին, նվիրում եմ երեկն ու այսօրը:
Հ.Գ.Գ. Անունս լսելիս ոտքեր թուլացնողների մասին. դրանց շարքը անշուշտ գլխավորում է գրագույն վիժվածքը ու ճիշտ է անում, որովհետև գիտի՝ ո՛չ մոռանալ գիտեմ, ո՛չ ներել»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է