«Իմ ամբողջ կյանքի սերը». A$AP Rocky-ն հաստատել է, որ սիրավեպ ունի Ռիհաննայի հետ
Երգչուհի Ռիհաննայի եւ ռեփեր A$AP Rocky-ի սիրավեպի մասին առաջին լուրերը հայտնվել են մոտ մեկ տարի առաջ, սակայն երկար ժամանակ չեն հաստատվել։ Օրերս 32-ամյա երաժիշտը GQ-ին տված հարցազրույցում հրապարակային պատմել է 33-ամյա երգչուհու հետ հարաբերությունների մասին։
«Շատ ավելի լավ է, երբ կողքիդ է միակդ։ Նա միակ է, իմ ամբողջ կյանքը սերը»,- ասել է նա։
Ինսայդերները նշում է, որ զույգը չի ցանկանում սիրավեպը հանրային դարձնել։ «Նրանք այն չեն թաքցնում, պարզապես չեն ցանկանում, որ մարդիկ խառնվեն իրենց չվերաբերող հարցերին։ Երկուսն էլ չեն ցանկանում իրենց նկատմամբ ավելորդ ուշադրություն։ Այդ պատճառով նրանք գաղտնի են հայտնվում նույն վայրում միասին, եւ ոչ ոք այդ մասին չի իմանա, մինչ նրանց միասին չտեսնի»,- նշել է աղբյուրը։
Ռաքիմ Մայերսը (ռեփերի իսկական անունը), կարծես թե, արդեն պատրաստ է կյանքում կարեւոր քայլի եւ մտածում է ապագայի մասին։ Նա վստահ է, որ հիանալի հայր կլինի։ «Կարծում եմ, որ ես անհավանական, հիանալի հայր կլինեմ։ Ես հիանալի երեխա կունենամ»,- ասել է նա։ Ռեփերի կարծիքով՝ միակ բանը, որ իսկապես կարող է դաստիարակել երեխային, սերն է։
A$AP Rocky-ն Ռիհաննայի հետ ծանոթ է արդեն վաղուց։ Նրանք երկար ժամանակ ընկերներ ու գործընկերներ են եղել, սակայն հետագայում հարաբերությունները պարզապես ընկերականից վերափոխվել են ռոմանտիկ կապի։ Զույգը միասին է անցկացրել Սուրբ ծնունդն աստղի հայրենիքում՝ Բարդաբոսում, նրա մտերիմների հետ։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել