Դադարել լինել այս իշխանության պատանդը
Մեր ունեցած տեղեկություններով՝ այսօր առավոտյան հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը։ Սա տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի՝ «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո։ Աբսուրդը ոչ միայն բուն՝ ակնհայտ քաղաքական հետապնդման մեջ է, այլև այն բանի, որ այս պահին, երբ երկիրը կանգնած է նոր «նոյեմբերիննյան» փաստաթղթի և սահմանային բախումների մեծ ռիսկի առջև, այս իշխանության գործունեության միակ նպատակը և իմաստը դարձյալ քրգործերի հարուցումն է։ Երկիրը նորից պատերազմի շեմին է, տարածքային կորուստների շեմին է, կուլիսներում ստորագրվող փաստաթղթերի շեմին է, սոցցանցերը ողողված են մեր զինուժի ստորացման կադրերով, և նույնիսկ նման պահերին քաղաքական իշխանությունը հրահանգներ է տալիս՝ քրեական հետապնդման, նոր գործերի, քննչական մարմինները շարունակում են հնազանդորեն կատարել այս քաղաքական իշխանության պատվերները, քննչական ողջ համակարգն անգամ այս պայմաններում պատանդի պես կատարում է քաղաքական հրահանգներ։
Խնդիրը մասնավոր չէ, Արմեն Գևորգյանի անձի մեջ չէ խնդիրը, թեև, նրանից սկսած, բոլորս պետք է փոխենք երկրում առկա խաղի կանոնը և մթնոլորտը։ Իներտ, դիտորդական պահվածքից պետք է անցում անել ավելի հստակ քայլերի։ Անել դա փողոցում, թե քաղաքական գործիքներով՝ որոշման հարց է, բայց միանշանակ է, որ դա պետք է արվի։ Սա վերաբերում է բոլորին՝ սկսած «Հայաստան» Դաշինքից, մինչև մյուս իրական ընդդիմադիր ուժեր, քաղաքացիական հասարակություն, պարզապես քաղաքացիներ։
Այսօր պարտության դեմքը նույն ոճով շարունակում է ղեկավարել երկիրը. սա նշանակում է, որ հետևանքներն էլ լինելու են նույնը։
Վստահ ենք, որ կա անհրաժեշտություն.
1. Խստիվ զգուշացնել պետական համակարգին, իրավապահներին, որ ապօրինի գործունեությունը անհետևանք չի լինելու, ապօրինի հրահանգների կատարումը նոր իշխանության ձևավորումից հետո խստորեն պատժվելու է։ Անհատապես՝ պատժվելու են։
2. Անհապաղ սկսել խորհրդակցություններ, հանրային լայն համախմբման գործընթաց՝ փոխելու համար ուրվագծվող նոր զարգացումների ընթացքը։ Համախմբում՝ իրական ուժերի, իրական շրջանակների, իրական անհատների, և ոչ թե՝ անարդյունավետ ֆորմատներով։
Այլընտրանքային նախագծեր խումբ
Վահե Հովհաննիսյան
Էլինար Վարդանյան
Ստեփան Մարգարյան
Գեղամ Նազարյան


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է