ՀԱՊԿ-ում ուշադրությամբ և անհանգստությամբ հետևում են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը. Զաս
ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը: Այս մասին այսօր Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը»,- ըստ ՝ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա՝ հավելելով, որ 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի։
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ն աջակցում է հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններին Ռուսաստանի միջնորդությամբ:
Զասի խոսքով՝ իրավիճակի բարելավմանը նպաստել է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Այլևս չեն կրակում: Բայց իրավիճակը դեռ լարված է», – ասել է Զասը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել