ՌԴ ԱԳՆ. Որպես միջադեպի լուծում՝ տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկը
Շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին`կապված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային միջադեպի հետ: Ռուսական կողմը լարվածությունը թուլացնելու հարցում աջակցություն է ցուցաբերում Բաքվին եւ Երեւանին` բարձրագույն եւ բարձր մակարդակներով կանոնավոր շփումների միջոցով: Օպերատիվ կապ է պահպանվում մեր երկրների ռազմական եւ սահմանային ծառայությունների միջոցով: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության մեկնաբանության մեջ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
«Հաստատում ենք հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը:
Ելնում ենք նրանից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես միջադեպի լուծում՝ տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ եւս ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետեւողական կարգավորմանը»,- նշվում է մեկնաբանության մեջ:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...