«Մարտնչող տգիտության» մեխանիկան
«168 Ժամը» գրում է.
Դատախազն իրավական և բարոյական ծաղրանքի նոր բարձունքներ է նվաճում:
Գեներալ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելուց հետո, հիմա էլ վերաորակվել է Գևորգ Կոստանյանին ներկայացված մեղադրանքը: Պարզ մարդկային լեզվով ասած՝ Գևորգ Կոստանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պարտակել էր տապալել սահմանադրական կարգը:
Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանն իր հայտնի որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Երկրորդ նախագահին: Այս իրավիճակում փոխանակ Գլխավոր դատախազության կողմից հնչեր ներողություն և դրան հետևեր հրաժարականների շարան, ինչպես հարիր է ցանկացած պատվախնդիր պրոֆեսիոնալի, մենք ականատես ենք լինում նոր կրկեսի, որը կոչվում է վերաորակում: Հիմա էլ, բառի բուն իմաստով՝ առաջադրված մեղադրանքում Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունը փոխում են Միքայել Հարությունյան անուն-ազգանունով և Գևորգ Կոստանյանին մեղադրում են Միքայել Հարությունյանին պարտակելու մեջ:
Փաստորեն ունենք մի իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանն ասում է, որ դատախազությունն ի սկզբանե սխալ է արել, որ այդ հոդվածով մեղադրանք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին, Ինտերպոլը հրաժարվում է Գևորգ Կոստանյանին հետախուզում հայտարարել՝ ասելով, որ ապօրինի է, անհիմն և քաղաքական բնույթի, Ռուսաստանն ասում է՝ հետախուզում չենք հայտարարելու Գևորգ Կոստանյանի նկատմամբ, որովհետև քրեական հետապնդումն ապօրինի է և անհիմն:
Եվրոպական դատարանը և Վենիտիկի հանձնաժողովը ասում են՝ Երկրորդ նախագահին ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում եվրոպական չափանիշերին: Եվ ի՞նչ է անում այս պայմաններում մեր պանծալի դատախազությունը` շարունակում է նախանձելի համառությամբ համաշխարհային իրավաբանական հանրությանը ցնցել իր ոչ պրոֆեսիոնալիզմով: Էլ ո՞ր միջազգային կամ ներպետական ատյանը պետք է իրավագիտական ապտակ հասցնի դատախազին, որպեսզի դատախազը վերջապես ըմբռնի, որ համառությունը և պնդաճակատությունը տարբեր կատեգորիաներ են, և եթե առաջինը հարգանքի է արժանի, ապա երկրորդի դեպքում ակնհայտ է գրագիտության և մասնագիտական պատվի բացակայությունը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է