Հայաստանում բնակեցված չէ 16 բնակավայր
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը գյուղական բնակավայրերի դատարկվելն է եղել: Բոլոր իշխանություններն էլ խոսել են տարածքային համաչափ զարգացման մասին, սակայն փաստն այն է, որ Հայաստանում այսօր կան նույնիսկ այնպիսի բնակավայրեր, որոնք բնակիչ չունեն:
«Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ճշտելու, թե մեր երկրում քանի բնակավայր ունի մինչև 100 բնակիչ, և քանի բնակավայր ընդհանրապես բնակեցված չէ:
Նախարարությունից պատասխանել են, որ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերում մինչև 100 բնակիչ ունեցող համայնքներ չկան: «Արագածոտնում 100 անձից պակաս բնակչություն ունեն Վերին Սասունիկ, Դպրեվանք և Ծաղկասար համայնքները, Լոռու մարզում՝ Հալավար և Քարաբերդ համայնքները: Բնակեցված չեն Լոռու մարզում՝ երկու, Շիրակի մարզում՝ երեք, Սյունիքի մարզում՝ 11 բնակավայր: Նշենք, որ այդ բնակավայրերը գտնվում են խոշորացված համայնքներում»,- նշված է նախարարության պատասխանում: Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ բնակավայրերը ենթակառուցվածքներով ապահովելու, դրանք վերաբնակեցնելու ուղղությամբ:
«Մարզերում համայնքների սոցիալտնտեսական տարբեր ծրագրեր են իրականացվում՝ պետության, միջազգային և տեղական կազմակերպությունների միջոցներով: Մասնավորապես՝ նպաստավոր պայմաններ են ստեղծվում սակավ բնակեցված կամ լքված համայնքների վերաբնակեցմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր իրականացնելու համար», -պատասխանել են ՏԿԵ նախարարությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է