Էրիկ Կլեպտոնը պատմել է «AstraZeneca» պատվաստանյութի «աղետալի» հետեւանքների մասին
Բրիտանացի ռոք երաժիշտ Էրիկ Կլեպտոնը պատմել է հետեւանքների մասին, որոնց բախվել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութը ստանալուց հետո։ «Cream» խմբի նախկին մասնակիցն իտալացի ճարտարապետ Ռոբին Մոնոտի Գրացիադեին ուղղված նամակում, որն, արտիստի թույլտվությամբ, այն հրապարակել է Telegram-ի իր ալիքում, բողոքել է քարոզչությունից, որն, իբրեւ, չափազանցնում է պատվաստանյութի անվտանգությունը։
«Rolling Stone» ամսագիրը հաստատել է, որ ճարտարապետի կողմից հրապարակված նամակը գրված է Կլեպտոնի կողմից։ Դրանում երաժիշտը պատմել է, որ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին ներարկումը ստացել է փետրվարին։ «Հաջորդող տաս օրերի ընթացքում ինձ մոտ սուր ռեակցիա է նկատվել»,- հայտարարել է նա։
Երաժիշտը նշել է, որ վեց շաբաթ անց արվել է երկրորդ ներարկումը։ «Ռեակցիան աղետալի էր։ Ձեռքերս մեկ սառչում էին, մեկ ոչինչ չէի զգում, մեկ այրվում էին, եւ մոտ երկու շաբաթ դրանցից ոչ մի օգուտ չկար։ Ես վախենում էի, որ այլեւս երբեք չեմ նվագի (ես տառապում եմ պերիֆերիկ նեւրոպաթիայով ու առհասարակ չպետք է մոտենայի ասղեիմ)։ Բայց քարոզչությունը հայտարարեց, թե պատվաստանյութն անվտանգ է բորլորի համար»,- գրել է արտիստը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել