Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք «Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը
Թոփ-լուրեր

Պետրոսի «բորդելի» հյուրերը 2

Մոտ մեկ ամիս առաջ անդրադարձել էինք Հանրային հեռուստաալիքի Պետրոսի «բորդելին»: Երկրի համար այս ծանր, դժնդակ, գերկարեւոր օրերին Պետրոսն ո՞ւմ է հրավիրում եթեր, ո՞ւմ հետ է քննարկում երկրի ներկան եւ ապագան: 
Արման Բաբաջանյան, Տիգրան Ուլիխանյան, Հայկ Կոնջորյան, Անդրանիկ Քոչարյան, Սամվել Բաբայան: Երբ մի քանի շաբաթ առաջ անդրադարձանք մեր՝ հարկատուներիս հաշվին գոյություն ունեցող Հանրայինի այս հաղորդմանը, վերջին հյուրերը վերոհիշյալներն էին:

Այս անգամ, երբ կրկին անդրադառնում ենք Պետրոսի հաղորդմանը, վերջին հյուրերի թվում են ԱԺ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Արման Բաբաջանյանը, Սոցապ փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը, Արսեն Բաբայանը, Արման Թաթոյանը, Անդրանիկ Քոչարյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Պետրոսը հրավիրել էր իր եւ իր տերերի համոզմամբ՝ վարկաբեկելու համար, բայց եղավ հակառակը: Արման Թաթոյանը հանրությանը Հանրայինի եթերում ցույց տվեց թե ով է Պետրոսն ու իր տերերը: Պետրոսը եւ նրա տերերը ձախողվեցին:

Արսեն Բաբայանին եւս հրավիրել էին ընդդիմության «պորտը տեղը դնելու համար», բայց կրկին ձախողվեցին:

Հիմա ուշադրություն դարձրեք մյուս հյուրերին: Արմեն Խաչատրյանին հրավիրել էին, որ Սյունիքի սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ հանրայինի եթերին հետեւողների ականջներից լապշա կախի, իսկ Տաթեւիկ Ստեփանյանը ՀՀ քաղաքացիներին համոզում էր, թե ինչ մեծ հոգատարության կենտրոնում են գտնվում պատերազմում վիրավորում ստացած մեր տղերքը: Եւ լսելով Տաթեւիկ Ստեփանյանին ու Պետրոսի տված հարցերը, մտածում էիր, թե այդ ո՞ր երկրի մասին են խոսում այս երկու անձնավորությունները:

Բայց ամենակարեւորն այս պատմության մեջ այն է, որ Պետրոսի հյուրերի մեջ կրկին տեսնում ենք Արման Բաբաջանյանին եւ Անդրանիկ Քոչարյանին: Միայն այս փաստը բավական է հասկանալու համար, թե ինչով են զբաղվում Հանրայինի տերերն ու Պետրոսը: Երեք շաբաթվա ընթացքում նույն մարդկանց նույն հաղորդմանը հրավիրում են առնվազն երկրորդ անգամ: Եւ այսքանից հետո մնում է Հանրայինի ղեկավարությանն առաջարկել ընդլայնել հաղորդումը վարողների ցանկը եւ Պետրոսի կողքին նստեցնել Անդոյին եւ Արմանին: Պատկերացնո՞ւմ եք միասին ինչ հարցեր կտան հաղորդման հյուրերին:

Մի հապաղեք, ձեր իշխանությանը եւ Պետրոսի հաղորդմանը քիչ է մնացել: Օգտվեք այս պահից, իրականություն դարձրեք մեր առաջարկը: Գուցե հասցնեք եւ հաղորդմանը հյուրընկալեք Մեհրիբան Ալիեւային, նրա ամուսնուն եւ Շեյխ ուլ Իսլամ Ալլաշյուքյուր Փաշազադե Հաջիին:

Կարծում ենք պարտության սիմվոլը, մոլագար մարդասպանը, Մեհրիբանին մուղամ լսելու հրավեր ուղղողն ու զենքերը ձուլելու ու դրանցից զարդեր պատրաստելու առաջարկների հեղինակներն անպայման կօգնեն Պետոյին եւ նրան կկցեն Անդո Քոչարյանին եւ Արման Բաբաջանյանին: Այսպես պատկերն ավելի ամբողջական կլինի: Այսպես արդեն կարող եք հաղորդման անունն էլ պաշտոնապես փոխել եւ դնել՝ «Պետրոսի բորդելում»:    

Գիտեմ անիմաստ է սրանց ինչ-որ բան հասկացնելը, հուշելը, բայց այս օրերին Հանրայինը հարցազրույցի պետք է հրավիրեր ոչ թե մարդկանց անդադար խաբող եւ օտարների շահերը սպասարկողներին, այլ նրանց, ովքեր քաջածանոթ են Սյունիքին, իրականում գիտեն մարզի վիճակը, նաեւ նրանց, ովքեր պատրաստ են հանրությանը պատմել, թե ինչ է եղել Շուշիում, Լելե թեփեում, Իշխանաձորում, ինչպես նաեւ նրանց, ովքեր ոչ թե սոցապ նախարարությունում են նստած, այլ ամենօրյա չարչարանքով, աշխատանքով օգնում են վիրավորում ստացած տղերքին... 

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար