«Դավաճանությունները կրկնվում էին»․ Անաստասիա Ռեշետովան առաջին անգամ պատմել է Տիմատիի հետ «անառողջ հարաբերությունների» մասին
25-ամյա ֆոտոմոդել Անաստասիա Ռեշետովան երաժիշտ Տիմուր Յունուսովի հետ բաժանվելուց հետո (ավելի հայտնի է որպես Տիմատի) երկար ժամանակ նախընտրում էր չմեկնաբանել կատարվածը: Նախօրեին մոդելը դարձել է YouTube-յան «Мой монолог» հաղորդման հերոսուհին, որտեղ առաջին անգամ լույս է սփռել անցած ամիսների իրադարձությունների վրա: Ռեշետովայի խոստովանությամբ՝ երկար ժամանակ նա իր ընտանիքն իդեալական է համարել, սակայն անցյալ տարի սկսել է բախվել կրկնվող դավաճանությունների եւ Տիմատիի վատ վերաբերմունքի հետ:
«Այնպիսի բաներ էին տեղի ունենում, որոնց մասին չէի էլ կարող մտածել։ Պարզվեց, մինչ այդ ես միամիտ էի, ինչպես, օրինակ, պատանեկության տարիներին։ Չեմ ուզում մանրամասնել, բայց ինձ համար շատ դժվար էր։ Մի քանի պահեր ամբողջովին կոտրեցին իդեալական կյանքի իմ պատկերացումները», - պատմել է Ռեշետովան։
Անաստասիա Ռեշետովայի խոսքով՝ Տիմատիի հետ հարաբերությունները նրան պարզ ճշմարտություն են սովորեցրել. ամեն ինչ կյանքում անպայման ավարտվում է։ Աղջիկն ասում է, որ ռեփերն ու ինքը միմյանց շատ են ցավեցրել, որոնք անհնար էր ներել ու հաղթահարել, նույնիսկ հանուն ընտանիքի պահպանման։ Սակայն, ի վերջո, ամուսնալուծությունը գործեց հօգուտ Նաստյայի եւ Տիմատիի։ Ազատվելով երաժշտի վերահսկողությունից՝ Ռեշետովան սկսել է փորձել նորը, որոնել իրեն, բացահայտել իրեն որպես անհատ։
«Ինձ մոտ բացվել է երկրորդ շնչառությունը, ես դադարել եմ վախենալ, շրջել եմ էջը։ Այնպիսի զգացողություն է, ասես հեռացել եմ հորիցս։ Նաստյա Ռեշետովան բաժանումից առաջ եւ հետո երկու տարբեր մարդ է: Շատերն ինձ գրում են, որ ես բացահայտվեցի, փոխվեցի, ավելի անկեղծ դարձա։ Մենք Տիմուրի հետ անառողջ հարաբերություններ ենք ունեցել», - հավելել է նա։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել