Tesla-ն դադարեցնում է բիթքոինի օգտագործումը մեքենաների վաճառքի համար
Ամերիկյան Tesla ընկերությունը դադարեցնում է բիթքոինի օգտագործումն իր արտադրած մեքենաների վաճառքի համար՝ կրիպտոարժույթի մայնինգի (արժույթի թողարկման տարբերակ,-խմբ.) համար հանածո վառելիքի օգտագործման ֆոնին:
Այս մասին իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում տեղեկացրել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:
«Tesla-ն դադարեցնում է բիթքոինով մեքենաների վաճառքը: Մենք անհանգստացած ենք այս կրիպտոարժույթի մայնինգի և շահագործման համար նախատեսված հանածո վառելիքի, հատկապես ածուխի օգտագործման արագ աճով, որն արտանետման առումով վատագույնն է: Կրիպտոարժույթը լավ գաղափար է, և մենք հավատում ենք, որ այն խոստումնալից ապագա ունի, բայց այն չի կարող երևան գալ շրջակա միջավայրի հաշվին»,-ասել է Մասկը:
Նշենք՝ դեռևս մարտին Մասկը հայտարարել էր, որ Tesla էլեկտրական մեքենաներն արդեն իսկ կարելի է ձեռք բերել բիթքոինով:
Հիշեցնենք՝ մայնինգի էությունն այն է, որ Երկրի տարբեր մասերում գտնվող համակարգիչները լուծում են մաթեմատիկական խնդիրներ, որի արդյունքում ստեղծվում են բիթքոիններ: Այս գործընթացի համար մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա կամ այլ էներգիայի աղբյուր է անհրաժեշտ, որի համար էլ շատ հաճախ մարդիկ դիմում են տարբեր հանածոների «օգնությանը»: Վերջին շրջանում բավականին մեծ տարածում է գտել ածուխը, որը բավականին արդյունավետ է և արագ: Այնուամենայնիվ, ածուխի օգտագործման պատճառով մթնոլորտ են արտանետվում մեծաթիվ գազեր, որոնք վնասակար են շրջակա միջավայրի համար:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել