Առնետ․ այսպիսի մուտկերպար կսարքեի Նիկոլին․ Դավիթ Սահակյանց
Զանգեզուրի միջանցքը այո կբացվի, եթե Նիկոլենք վերարտադրվեն եւ մնան իշխանության, ես դրանում համոզված եմ․ Yerkri.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
Ըստ նրա՝ Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց էմոցիաների հետ։ «Քրիստոսի անունն է տալիս, մեջբերումներ անում Աստվածաշնչից՝ խաղալով նաեւ հավատք ունեցող մարդկանց զգացմունքների հետ։ Ինձ մի բանն է զարմացնում՝ մարդիկ չե՞ն հասկանում, որ դա արվում է՝ իշխանությունը պահելու համար, միմիայն։ Երբ հարթակից խոսում էր թալանի մասին, ինձ համար ցավալի էր տեսնել, որ մարդիկ չեն հասկանում, որ այդ պահից սկսած նա արդեն թալանում է»,-ասաց Սահակյանցը։
Ռեժիսորի խոսքով՝ շատ խորքային խնդիր ունենք, եւ սխալների վրա աշխատանքը պիտի ազգովի տանենք, անգամ այն մարդկ, ովքեր շարունակում են Փաշինյանին կուրորեն հավատալ։
Անդրադառնալով Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տալու Փաշինյանի հայրենադավ եւ կործանարար ցանկությանը՝ Սահակյանցն ասաց․ «Մեկ օր չկասկածեք, եթե բացենք սահմանը՝ թուրքերը լցվելու են։ Եթե դուք պատրաստ եք ձեր հայրենիքը վաճառել 200 դրամ ձեթի համար, կամ էժան լոլիկի համար, չզարմանաք, որ նույն լոլիկը այնպես թունավորված լինի, որ մաքրվի հայ ազգը տարածաշրջանում։ Նրանց պետք է տարածք՝ առանց հայերի։ Նույնիսկ ստրուկի կարգավիճակում հայերը ադրբեջանցիներին եւ թուրքերին պետք չեն։ Նրանք կգան ու կսրբեն մեր կառուցած տներն ու փողոցները, ամեն ինչը»։
Հայրենիքը կործանած, հայ ժողովրդին անդունդի եզրին կանգնեցրած իշխանությունը, ըստ Սահակյանցի, դեռեւս ցինիկաբար շարունակում հոխորտալ, ընտրությունների մասին խոսել, գնալ մարզեր, փորձել ձայներ հավաքել։ «Տեսակների պատերազմում հուսով եմ հաղթած դուրս կգա այն տեսակը, որը պատրաստ չի ծնկել այն մարդկանց դիմաց, ովքեր երազում են կոտորել մեզ։ Եթե մեղրիով ճանապարհ բացվի, դա լինելու է բացառապես իրենց տարածքը, որին դուք մոտիկ չեք կարողանալու գալ, կտրված եք լինելու Սյունիքից, լինելու եք ուղղակի սպասարկող զանգված։ Ո՞նց կարելի է դրա հետ հաշտվել, եւ մոռանալ այն ամենը ինչ թուրքերն արել են մեր հանդեպ»,-նշեց ռեժիսորը։
Մանրամասները դիտեք տեսանյութում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի