Ամերիկյան բանակի համար լիակատար փլուզում են կանխատեսում
Ռազմական հակամարտության դեպքում ամերիկյան բանակին սպառնում է փլուզում՝ պաշտպանության ոլորտի անբավարար ֆինանսավորման պատճառով: Այս մասին հայտարարել է The Heritage Foundation հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Դակոտա Վուդը, հաղորդում է Prime-ը:
The National Interest-ում հրապարակված իր հոդվածում նա պատմել է ԱՄՆ-ի զինված ուժերի վտանգավոր վիճակի մասին` անբավարար ֆինանսավորման պատճառով, հատկապես՝ պաշտպանության հատվածի:
Փորձագետը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերի վիճակն այս պահին մտահոգություն է առաջացնում հնացած ռազմական տեխնիկայի եւ եղածի անբավարար քանակի պատճառով: Վուդն ասել է, որ ռազմական տեխնիկայի մեծ մասը գնվել է անցյալ դարի 80-90-ականներին, իսկ անցած երեսուն տարում նավատորմը կրկնակի կրճատվել է: Մասնագետը կասկածի տակ է դրել նաեւ օդաչուների կոմպետենտությունը` թռիչքների ժամերի քիչ քանակի պատճառով: «Բանակը չունի բավարար ստորաբաժանումներ, որպեսզի անի այն ամենը, ինչ իրենից կարող է պահանջվել»,- ասել է Վուդը:
Գիտաշխատողը ուշադրություն է հրավիրել նաեւ Վաշինգտոնի «մրցակիցների» վրա, որոնք վերջին քսան տարիների ընթացքում սպառազինություն են ներդրել, ինչի մասին վկայում են նրանց կողմից անցկացվող զինավարժությունները: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի հակառակորդները չեն սպասի, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լուծի իր ներքին խնդիրները եւ արդիականացնի իր զինված ուժերը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել