«Չինաստան-Եվրասիա» խորհուրդը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
2021 թ. մայիսի 10-ին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջև։ Նպատակն է շարունակել և խթանել համագործակցությունն ակադեմիական, տեղեկատվական, կրթական, և այլ բնագավառներում։
Համագործակցության Փոխըմբռնման Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ. Ռոբերտ Ղազարյանը և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, ք․գ․թ․ Մհեր Սահակյանը։
Ռոբերտ Ղազարյանն ասեց, որ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում չինագիտությունը ամենակարևոր գիտական ուղղություններից մեկն է, որտեղ Ինստիտուտը ունի բավականին մեծ հաջողություններ: Միևնույն ժամանակ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը, մասնավորապես նրա տնօրեն Մհեր Սահակյանը նույնպես կարևոր ներդրում ունի այդ ոլորտի զարգացման և ամրապնդման մեջ: Այս առումով շատ կարևոր է, որ հայաստանյան նմանատիպ կառույցները միավորեն իրենց ուժերը համատեղ աշխատանքների և գիտական կարևոր ձեռքբերումների հասնելու ակնկալիքով: Առավել ևս մեր երկու գիտական կառույցները ունեն համագործակցության լավ փորձ: Եվ մեր ջանքերի և աշխատանքների մեկտեղումը կարող է ծառայել մեր հայրենական գիտության այդ ոլորտի ավելի զարգացման և նոր համագործակցության հեռանկարներ կստեղծի:
Մհեր Սահակյանը նշեց, որ «Պատիվ է զարգացնել համագործակցությունը ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ, որը հայկական հայտնի ուսումնական հաստատություններից մեկն է և մեծ ներդրում ունի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրություններում: Իրականում, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը համագործակցում են արդեն 4 տարի: 2018-ին պարոն Ղազարյանի և Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել ենք «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը և «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը: Փոխըմբռնման այս հուշագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա ամրապնդելու մեր համագործակցությունը և միավորելու ջանքերն ու կարողությունները հետազոտական և ակադեմիական դիվանագիտության ոլորտներում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է