Շուշիի անկումը նիկոլիզմի քվինտէսենցիա է. Միքայել Մինասյան
Մենք ազատագրել ենք Շուշին մեր ուժերով, առանց ինչ-որ մեկի օգնության: Եւ մենք կորցրել ենք Շուշին ինքներս, առանց ինչ-որ մեկի օգնության: Հաղթանակի խորհրդանիշը վերածվել է դավաճանության խորհրդանշի: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Յուրաքանչյուրն իմաստավորում է նշանակալի ամսաթվերը յուրովի: Ինձ համար մայիսի 9-ը նախ Ցեղասպանությունից հետո մեր ազգի առաջին հաղթանակի օրն է: 30 տարի անց մենք, բուժելով վերքերը, աճեցնելով մկաններ, դարձել ենք այն ուժի մասը, որը վերջ է դրել բացարձակ չարին: Մեծ Հայրենական պատերազմի 600 հազար հայ մասնակիցներ կիսել են համընդհանուր հաղթանակի ուրախությունն ու ապացուցել, որ մեր ազգն արժանացել է ապագայի իրավունքին:
1992 թվականի մայիսի 9-ը բոլորովին այլ կարգի տոն է: Եթե 1945-ին մենք հաղթել ենք՝ լինելով հսկայական ամբողջության մաս, ապա 1992-ին մենք հաղթել ենք միայնակ՝ ի հեճուկս բոլորին: 1992 թվականին մենք վերականգնել ենք պատմական արդարությունը՝ ազատվելով զոհի պիտակից: Շատ երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ մենք վերականգնել ենք մեր իրավունքները՝ վերականգնելով Շուշիի նկատմամբ հսկողությունն ու տալով հայերին հնարավորություն ապրել եւ արարել Արցախում:
Մենք ազատագրել ենք Շուշին մեր ուժերով, առանց ինչ-որ մեկի օգնության: Եւ մենք կորցրել ենք Շուշին ինքներս, առանց ինչ-որ մեկի օգնության: Հաղթանակի խորհրդանիշը վերածվել է դավաճանության խորհրդանշի: Շուշիի անկումը նիկոլիզմի քվինտէսենցիան է: Դա անգրագիտության, վրեժխնդրության, հանցավոր անգործության եւ դավաճանության ապոթեոզ է՝ միաձուլված ստի հետ:
Ես հայտարարել եմ ԱնտիՆիկոլ շարժման մեկնարկի մասին երեկ՝ մեզնից գողացված Հաղթանակի տոնի նախօրեին: Մեր գործողությունների մասին դուք կտեղեկանաք վաղը:
Եւ այսօր ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել. ԱնտիՆիկոլ շարժումն իշխանության պայքար չէ: Ինձ եւ կարծում եմ դրա կողմնակիցների մեծամասնությունն իշխանությունը չի հետաքրքրում: Դրա նպատակն է առաջին քայլերն անել ազգի արժանապատվության եւ պատվի վերածննդի ճանապարհին: Դրա նպատակն է վերականգնել պատմական արդարությունն ու ազգային արժեքները: Այն, ինչից մեզ զրկել են 3 տարի»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը