Իշխանությունը կարծում է, որ այսքանից հետո էլի ժողովրդին կարող են «կաշառել» ասֆալտով՝ որպես Արցախը հանձնելու և հազարավոր զոհերի դիմաց արվող «փոխհատուցում»
«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ինչպես հայտնի է, վաղուց սկսել են նախընտրական քարոզարշավն ու քողարկված քարոզչություն են իրականացնում, ինչն անթույլատրելի է։ Նրանք նաև սկսել են անուղղակի կերպով կաշառել բնակչությանը՝ իրենց կատարած աշխատանքներով, որն ընդամենը իրենց պարտականությունն է։
Այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքների է լծվել տարածքային կառավարման և «ասֆալտաշինության» նախարար Սուրեն Պապիկյանը, որն ամեն օր իր ֆեյսբուքյան էջում այս կամ այն համայնքում ասֆալտ փռելու աշխատանքների մասին է ազդարարում։ Քանի որ այս իշխանությունների աշխատանքի միակ տեսանելի «արդյունքն» ասֆալտն է, նրանք կարծում են, որ այսքանից հետո էլի ժողովրդին կարող են «կաշառել» ասֆալտով՝ որպես Արցախը հանձնելու և հազարավոր զոհերի դիմաց արվող «փոխհատուցում»։
Ի դեպ, եթե ինչ-որ գյուղերում Պապիկյանն ասֆալտ է անում՝ հավանաբար առանց «ատկատի», ապա թե՛ Երևան քաղաքում, թե՛ Երևան-Սևան մայրուղում այդ նույն ասֆալտն աչքի առաջ քանդվում է։ Անցած տարի արված ասֆալտը, որը «մատի փաթաթան» էին դարձրել, և մարդիկ էլ դա էին նշում՝ որպես այս իշխանությունների 3 տարվա միակ ձեռքբերում, ամենուրեք քարուքանդ է եղել։ Եվ ոչ միայն անցած տարվանը։ Օրինակ՝ մայրուղուց դեպի Թբիլիսյան խճուղի մտնող հատվածում ընդամենը մեկ-երկու ամիս առաջ լցրած փոսերը նորից բացվել են, Թբիլիսյան խճուղու ալիքավոր հատվածների և իբրև թե լցրած փոսերի մասին էլ չասենք», – նշեց նա»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է