Նիկոլ Փաշինյանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիներով
Անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հարցում է արել պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով ՊՆ ներկայացուցչի հետ հանդիպում՝ գերիների վերադարձի հետ կապված հարցերով։ ՊՆ-ն պատասխանել է, որ չի զբաղվում գերիների վերադարձի հարցերով, ուստի նման հանդիպումը գտնում է ոչ նպատակահարմար։
Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գերիների վերադարձի հարցը դարձել է ամենաառաջնահերթը քաղաքական օրակարգում, և իշխանությունը բոլոր լծակներով փորձում է ներկայացնել, որ գերիների վերադարձը կատարվում է իր շնորհիվ, սակայն վերջին ամիսների զարգացումները ապացուցեին, որ գերիների համար բանակցող և նրանց հայրենիք վերադարձնող միակ մարդը ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն է, որի հետ հայկական կողմից որևէ պաշտոնյա չի աշխատում, միակ մարդը, որը Մուրադովի հետ մոտ է, Արցախի ԱԻՊԾ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանն է։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ԱԺ-ում անկախ պատգամավորների հետ կազմակերպված քննարկման ժամանակ Արցախի ԱԻՊԾ փոխնախարար Բորիս Ավագյանը ելույթից հետո անմիջապես հեռացվեց աշխատանքից, իսկ անկախ պատգամավորները հայտարարեցին, որ պատրաստվում են գերիների վերադարձի հարցերով զբաղվող խումբ կազմել և ակտիվ մասնակցություն ունենալ այս գործընթացին։ Մենք կապ հաստատեցինք Վարդան Աթաբեկյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ ՊՆ-ից գերիների վերադարձի հարցերով հանդիպում է խնդրել ու մերժում ստացել, Աթաբեկյանը հաստատեց։



















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է