Մի՞թե սա դավաճանություն չէ, մի՞թե սա սրբապղծություն չէ, մի՞թե սա ընտրակաշառք չէ
Ազգային ժողովն ընդունեց կառավարության առաջարկը եւ հինգ հազարից ավելի դասալիքների ազատեց պատասխանատվությունից: Սա սովորական դավաճանություն է, սովորական անբարոյականություն է նման որոշում ընդունելը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, որտեղ հինգ հազար երիտասարդ զոհվեց, տասը հազարից ավելին վիրավորվեցին:
Այս որոշումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ով է նիկոլը եւ նրա ղեկավարած կառավարությունն ու նրա խմբակցությունը: Այս որոշումը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե իրենից ինչ է ներկայացնում նիկոլը, նրա կառավարոեւթյունն ու նրա խորհրդարանական խմբակցությունը:
Դժվար է նկարագրել այն, թե ինչ են զգում զոհված տեղերքի ծնողները, գերիների ծնողներն ու հարազատները, վիրավոր տղաների ընտանիքի անդամները եւ հենց իրենք՝ վիրավորված եւ հաշմանդամություն ստացած տղաները: Դժվար է ասել, թե ինչ են զգում եւ ասում այս կառավարությանը պատերազմի մասնակից տղերքը, որոնց աչքի առաջ զոհվել են իրենց հերոս ընկերները:
Նման հակապետական, հակաազգային, հակապետական որոշումը դավաճանություն է ու շատ ակնհայտ ընտրակաշառք է հինգ հազար դասալիքների ընտանիքներին, ինչը պետք է արժանանա բոլոր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությանը:
Եւ բացի այդ, այս որոշումը սովորական սրբապղծություն է, եթե սրբապղծությունը կարող է լինել սովորական:
Դատապարտում ենք այս որոշումը եւ պնդում, որ հաջորդ կառավարությունը, հաջորդ իշխանությունն այն չեղարկի, ճանաչի առ ոչինչ:
«Ճշմարտություն սերունդների համար»


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...