Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ

Ընտրությունները կբերեն արյունահեղության, իսկ արդեն թափված 5000 զոհի արյունն իշխանությանը ձայն տված 885 հազարի ձեռքերին է նաև. Հարություն Մեսրոբյան

Կառավարման փորձագետն ահազանգում է՝ Հայաստանում ցանկացած տեսակի ընտրություն բերելու է արյունահեղության ու բացասական զարգացումների՝ անկախ նրանից, այդ ընտրությունները կլինեն ժողովրդավարակա՞ն, թե՞ ոչ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հունիսի 20-ին նախատեսված հնարավոր ընտրություններին, նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը.

«Անկախ ամեն ինչից, լինելու են դժգոհություններ՝ օրինակ, ժողովրդավարական ընտրություններ մենք ունեցել ենք 1991 և 2018 թվականներին, երկու ընտրություններից հետո էլ պարզվեց, որ շատ դժգոհ ենք։

Այս ամենը նաև հաշվի առնելով՝ 2021 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին կառավարման հատուկ մոդելներով հաշվարկներ եմ ներկայացրել, ըստ որոնց, Հայաստանում ցանկացած ընտրություն 80 տոկոս հավանականությամբ հղի է արյունահեղությամբ»։

Իր մտավախությունները հիմնավորելու համար կառավարման փորձագետը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից որոշ մանրամասներ.

«Բերեմ ամենաթարմ օրինակը՝ Սյունիքը, հերիք էր այս իշխանություններին երևալ Մեղրիում, վիճակը շատ արագ դարձավ գրեթե անտանելի։ Եթե մի փոքր էլ նրանք մնային այնտեղ, կարող էր անգամ արյուն թափվել։ Հիմա պատկերացրեք՝ քարոզարշավ լինի, ու նման իրավիճակ կլինի ամբողջ Հայաստանում։ Սրան ավելանում է դժգոհության ալիքը, բացի այդ, մոտ 10 հազար զոհ ունենք այս պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով, սրան գումարած՝ ունենք անհետ կորածներ, հաշմանդամ դարձած մարդիկ։ Այս իրավիճակում թակել երեխա կորցրած ընտանիքի դուռն ու ասել՝ ընտրեք ձեր ապագան, դա և՛ անբարոյական, և՛ վտանգավոր խաղ է. Զգուշացնում եմ արդեն մի քանի ամիս՝ ընտրությունը հղի է արյունահեղությամբ»,- ասաց Հարություն Մեսրոբյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է այդ դեպքում գնում Նիկոլ Փաշինյանն այդ վտանգավոր խաղին, Հարություն Մեսրոբյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը պետք է տան այն 885 հազար ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրել են մեզ համար այսպիսի ապագա։

«Այդ 885 հազար ՀՀ քաղաքացին պետք է ապաշխարեն, պետք է լռեն, իրենք իրենց սև գործն արել են, և մեր 5000 երեխաների արյունն այս իշխանությանն ընտրած 885 հազար մարդու ձեռքերին է։ Պետք է պարզ խոսել, եթե մենք կատարվածը չվերլուծենք, ապա երկիրն ապագա չի ունենան, այնպես որ, հերիք է զբաղվել նեյնիմություններով։ Այդ մարդիկ երկրի ապագան տվել են ոչ պրոֆեսիոնալների ձեռքը, ու ստացանք այս ամենը։ Ես կառավարման փոձագետ եմ և արձանագրում եմ՝ նրանք բերել են երկիրն այս վիճակին, հիմա նրանց մի մասը ձայնը կտրել է, մի մասը շարունակում է ինչ-որ ձևով դեռ աջակցել իշխանությանը, իսկ այդ 885 հազար մարդու մեջ մտնող մտավորականության մասին ես առհասարակ չեմ ուզում խոսել։ Մտավորականները պետք է անցնեն Նյուրնբերգյան դատարանով։ Մտավորականներն ունեն համախոհներ, երկրպագուներ, նրանց հանած ամեն մի ծպտունը հարյուրավոր անգամներով ուժեղանում է, հետևաբար՝ նրանց պատասխանատվությունն էլ պետք է այդ չափով ավելի լինի։ Ի՞նչ է նշանակում՝ 2018 թվականին «Օվսաննա» երգել, հավաքել պարգևավճարներ, հետո վիճակը թեժանա, թողնել ու հեռանալ։ Նայե՛ք, թե քանի՞ աստիճանի անբարո և կեղտոտ քայլ է, և մենք սա ասում ենք մեր մտավորականության մասին»,- ասաց Մեսրոբյանը։

Որպես ստեղծված իրավիճակից ելք՝ կառավարման փորձագետն առաջարկեց դիմել այն քայլին, ինչին դիմեցին 1998 թվականին։

«Բոլոր ուժերը պետք է գան մի կոնսենսուսի՝ գնալ 1998 թվականի լուծմանը, երբ ծանր վիճակում գտնվող երկրում իշխանությունը փոխվեց, բայց ժողովուրդը չտուժեց»,- ասաց Մեսրոբյանը՝ շեշտելով, որ քաղաքական ուժերից զատ՝ այս իշխանությունը ձևավորած 885 հազար քաղաքացին էլ պետք է իր հերթին՝ որպես ապաշխարություն, կանգնի այս իշխանության դեմ ընդվզող գործընթացի կողքին՝ առանց քննարկելու, թե ինչո՞ւ պետք է սատարեն այս կամ այն ուժին։

«Էդ փիլիսոփայողներին հարցնում եմ՝ բա 2018 թվականին ինչո՞ւ չէիք փիլիսոփայում, թե ինչու պետք է սատարեք այդ ուժին»,- ասաց Մեսրոբյանը։

Կառավարման փորձագետը հարց ուղղեց նաև ընտրություններին գնալու պատրաստակամություն հայտնած խորհրդարանական ընդդիմությանը.

«Չե՞ն ուզում ընդունեն իրենց սխալը, չե՞ն ուզում ներողություն խնդրեն, նրանք մի անգամ սարսափելի սխալ են գործել՝ սատարելով այս իշխանությանը, հիմա էլ խորհուրդնե՞ր են տալիս, այնպես որ, թող ապաշխարեն՝ նոր մեզ խորհուրդ տան»։

Ամփոփելով՝ Հարություն Մեսրոբյանը շեշտեց՝ առաջիկա հինգ տարիներին պետք է բացառել ընտրությունները, գործող իշխանությունը պետք է փոխել այն սցենարով, որով իշխանություն է փոխվել 1998 թվականին, բայց, ի տարբերություն 1998 թվականի ու դրան հաջորդող բոլոր տարիներին կատարված ընտություններին, պետք է ընտրել ոչ թե լավ խոսող քաղաքական գործիչների, այլ պետական գործիչների, որովհետև ցանկացած քաղաքական գործիչ ընտրվելուց հետո մտածում է արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ վերընտրվելու մասին, իսկ պետական գործիչը՝ պետությունը պահպանելու։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում