Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է. Գլխավոր դատախազը չպատասխանեց
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ մոտավորապես մեկ տարի առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությանը։
«Այդ գործը տեղից շատ է շարժվել, այդ քրեական գործով տասնյակներով քրեական հետապնդման ենթարկված անձինք կան, տասնյակ-հազարներով ընդգրկված մարդիկ կան։ Պետք է քննության տվյալներն ամբողջացվի և վերջում տրվի քրեաիրավական գնահատական»,- նշեց Արթուր Դավթյանը։
Անդրադառնալով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործին և հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ չկա որևէ տեղեկություն, չկա որևէ հաղորդում, որ պատշաճ իրավական ընթացակարգի մեջ ներգրավված չլինի։
«Ձեր նշած անձի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործն իր ամբողջ ծավալով ընթանում է, դրանով իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, և գործողությունների ավարտին, երբ կունենանք ամբողջականացված պատկեր, այդ ժամանակ կունենանք հետապնդումներ»,- նշեց Գլխավոր դատախազը։
Արթուր Դավթյանը խուսափեց պատասխանել հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հրավիրվե՞լ է հարցաքննության, թե՞ ոչ, պատճառաբանելով, որ դա կվնասի քրեական գործին և նախաքննության շահերին։
«Յուրաքանչյուր կոնկրետ անձի հարցաքննության կամ հանցաքննության բովանդակության մասով վարույթ իրականացնող մարմինը այդ պահի գործի համադրմամբ ինքն է որոշում՝ որքանով է դա ենթակա բարձրաձայնելու»,- հավելեց նա։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին ծանուցում ուղարկե՞լ են, Արթուր Դավթյանը կրկին չպատասխանեց և կրկին նույն պատասխանը տվեց՝ դրա հրապարակումը կխանգարի գործին։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան