Մոսկվան Կիեւից կոնկրետ առաջարկներ է ակնկալում ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահների հնարավոր բանակցությունների վերաբերյալ
Մոսկվան Կիեւից կոնկրետ առաջարկների է սպասում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հնարավոր բանակցությունների վերաբերյալ, առայժռմ ոչինչ չկա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առայժմ, ցավոք, ես չեմ կարող այս առումով որեւէ կոնկրետ բան հայտնել: Հավանաբար, մեզ պետք է աշխատանքային կամ պաշտոնական ձեւով ինչ-որ կոնկրետ առաջարկներ փոխանցվեն եւ բարձրաձայնվեն: Դեռ ոչինչ չկա: Ոչ օրակարգի, ոչ էլ այլ ինչ-որ բանի մասով: Բանն այն է, որ, հնարավոր է, իրոք, Նախագահ Զելենսկին անհատապես է որոշում կայացնում, արագ ձեւակերպում է, բայց, այնուամենայնիվ, մենք նույնպես որոշակի ընթացակարգեր, հիմնական ընթացիկ դիրքորոշումների ձեւավորման որոշակի գործընթաց ունենք: Եվ, իհարկե, այս գործընթացը դժվար է անցնել մեկ գիշերում: Ընդունված է, որ նրանք նախապես ինչ-որ մտքեր են փոխանակում, իսկ հետո, իրենց դիրքորոշումները ձեւավորելուց հետո, հավաքվում են ... այստեղ, ի վերջո, մենք սպասում ենք որոշակի կոնկրետ առաջարկների»,- հավելել է նա:
Զելենսկին իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում, ասել է, որ Վատիկանը կարող է «օպտիմալ վայրը» դառնալ ռուսական կողմի հետ Դոնբասում կարգավորման բանակցությունների համար:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել