«Մինչև ուրբաթ ժամանակ կա. հե՛տ կանգնեք հանցավոր պայմանավորվածությունից…». ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար (տեսանյութ)
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորեց քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին և, հատկապես, վարչապետի հետ, «ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած» ԱԺ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի բերած փաստարկներին։ Էդգար Ղազարյանը պնդում է. «Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի»:
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով քաղաքական ուժերի՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու վերաբերյալ պայմանավորվածություններին, նշում է՝ մինչև ուրբաթ կա ժամանակ մտածելու: Նա հորդորում է քաղաքական դաշտի դերակատարներին՝ ձեռնպահ մնան «չարաբաստիկ պայմանավորվածությունն» իրականացնելուց.
«Բոլոր պայմանավորվածությունները չէ, որ քաղաքական բնույթ ունեն: Կան պայմանավորվածություններ, որոնք իրենց բնույթով հանցավոր են: Այսինքն, եթե մի քանի մարդ պայմանավորվում են, որ իրենք պետք է կողոպտեն մեկի բնակարանը, հարձակվեն բանկի վրա, սպանեն բանկի աշխատողներին և այլն, և եթե նրանք նույնիսկ քաղաքական գործիչներ են, չի կարելի ասել, որ նրանք եկել են քաղաքական պայմանավորվածության: Դա հանցավոր համաձայնություն է, որովհետև այդ հանցավոր համաձայնության հետևանքը լինելու է ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացնելը, ժողովրդի իշխանության և կամքին դեմ գնալը: 2018-ին մեր ժողովրդի կամքով է ձևավորվել Ազգային ժողովը, և հիմա գնալ ժողովրդի կամքին հակառակ և արհեստականորեն լուծարել այդ խորհրդարանը՝ նշանակում է հակառակվել ժողովրդի կամքի հետ»,- նշում է Էդգար Ղազարյանը:
Նրա կարծիքով ընտրությունները իրավիճակը չեն լիցքաթափի երկրում, այլ տեղի կունենա հակառակը: Էդգար Ղազարյանը քաղաքական ուժերին առաջարկում է մեկ ընդհանուր թեկնածուի վերաբերյալ գալ ընդհանուր հայտարարի և երկիրը չտանել ցնցումների:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի