«Այ տականքներ, մեռածը դուք եք ու ձեր Կառավարությունը». Գեղամ Նազարյան
Ուզում եմ հիշեցնել, որ դուք ունեք ավելի կարեւոր գործ, քան իշխանությունը բռնազավթած, պարտության սիմվոլին անդադար պաշտպանելն ու պահելը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Աբգար նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը՝ դիմելով իրավապահ համակարգերին։
«Ես ուզում եմ, որ իրավապահ համակարգը՝ թե ԱԱԾ-ն, թե Քննչական ծառայությունը, թե Գլխավոր դատախազությունը, թե ոստիկանությունը հասկանան, որ իրենք հիմա գտնվում են մի այնպիսի դիրքում, որտեղ իրենց կայացրած որոշումներով որոշում են մեր երկրի ոչ միայն այսօրը, այլ նաեւ վաղը՝ ապագան։ Դատախազություն, ԱԱԾ, Քննչական ծառայություն, ոստիկանություն, դուք զբաղվեք այդ հարցով, ինչո՞ւ եք դուք աջակցում եւ դառնում հանցագործ՝ նրա հետ միասին։ Ինչո՞ւ չեք զբաղվում «Լելե Թեփեյի» խայտառակ օպերացիայի քաղաքական որոշման պատասխանատուի գտնելով, ձերբակալելով, չէ՞ որ այնտեղ առնվազն 700 հայ երիտասարդ սպանվեց՝ մի հիմար, արնախում որոշման պատճառով։ Ինչո՞ւ չեք հետաքննում, թե ի՞նչ եղավ Շուշիում, ինչպե՞ս հանձնվեց այդ քաղաքը, ինչպե՞ս այնտեղ մեր տղերքն մենակ մնացին՝ առանց պաշտպանության։ Ինչո՞ւ այդ տականքին չեք ձերբակալում, հարցաքննում, ինչո՞ւ նրա կնոջից հեռախոսը չեք վերցնում, ինչո՞ւ նրան չեք հարցաքննում՝ պարզելու համար, թե ինչ էր անում նա բունկերում»,- նշեց Նազարյանը։
Նազարյանն անդրադառնալով սյունեցիների «ջերմ ողջույններին»՝ նշեց, որ ինքն էլ է միանում այդ ողջույններին. «Սյունեցիներից յուրաքանչյուրը դարձավ Գարեգին Նժդեհ, իսկ նա արեց այն, ինչը դուք գիտեք։ Նժդեհը չլիներ, այսօր եւ երեկ Սյունիքը Հայաստան չէր լինի։ Ալիեւն այսօր այս խամաճիկների հետ փորձում է իրականացնել այն, ինչը նրանց խանգարեց Նժդեհը։ Սյունեցիներից յուրաքանչյուրն այսօր Գարեգին Նժդեհ է։ Ձեռքներդ հեռու սյունեցիներից, մեր տղերքից, որոնք պայքարում են Հայաստանի այսօրվա եւ վաղվա լավ ապագայի համար»։
Գեղամ Նազարյանը իրավապահ կառույցներին հորդորեց մտածել վաղվա օրվա մասին. «Շատ շուտով այս իշխանությանը ցախավելներով դուրս են շպրտելու եւ հայտնվելու են բանտի ամենախորը անկյուններում, ձեզ մի կապեք այդ հանցագործների հետ, այդ արնախումների հետ, որ տարան 5 հազար երեխու սպանեցին։ Այսօր էլ դեռ ասում են՝ էդ ձեր մեռած երեխեքը, այ տականքներ, մեռածը դուք եք ու ձեր մեռած իշխանությունն ու կառավարությունը»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի