ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու այդպես էլ, ցավոք, առաջ չեկան, և օգնությունը տեղ չհասավ։ Բեռնատարներն ուղարկվել են Մոսկվայից մարտի 5-ին՝ որպես հումանիտար օգնություն, իսկ մարտի 28-ին Վրաստանի սահմանապահներն առգրավել են վարորդների փաստաթղթերը՝ արգելելով նրանց առաջ շարժվել:
Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում բեռնատարներից մեկի վարորդը նշել է. «Հետ ենք գնում։ Գրեք, թող բոլորն իմանան, թե ինչ անգործության են մատնված Վրաստանի դեսպանատանը։ Զանգում, մեզնից են իմանում, որ վաղը Վրաստանում ոչ աշխատանքային օր է։ Իրենք էլ կոչվում են դեսպանատան աշխատողներ։ Գիտե՞ք, թե այս ընթացքում ինչքան գումար ծախսվեց, ու զրո արդյունք»:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում նա հայտնել էր, որ երբ տեղ են հասել՝ իրենց ասել են, որ օրենքներ են փոխվել, չեն կարող թույլ տալ, որ անցնեն, ու պահանջել են ռազմական բեռների տեղափոխման թույլտվություն, քանի որ փոխադրած բեռը համարվում է ռազմական բեռ, ու պետք էր Վրաստանի ՊՆ թույլտվությունը։
«Փաստաթղթեր պահանջեցին, ներկայացրեցինք, դրանից հետո պետք է հանձնաժողովի քննարկմանը ներկայացնեին ու 15-օրյա ժամկետում պարտավորվում էին թույլ տալ։ Ժամկետը լրացել է ապրիլի 26-ին»,- ասել էր բեռնատարի վարորդը։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից էլ հարցի հետ կապված հայտնել էին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, հարցը կկարգավորվի։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան