ՀՀ-ում մենք ունենք լրջագույն կառավարման ճգնաժամ. Ընտրությունները ճանապարհ է դրանից դուրս գալու համար. Ռ. Քոչարյան
Ինչու էր մեր դիրքերը բավականին ամուր եւ բանակցային գործընթացում, եւ ընդհանրապես շփման գծում, որովհետեւ պետությունն ուժեղ էր: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք հստակ գիտեինք, որ մեր բանակը ոչ միայն չի զիջում, այլ մի գլուխ բարձր է Ադրբեջանի բանակից, մենք աճում էինք երկնիշ տնտեսական աճով՝ նավթ եւ գազ չունենալով: Կառավարման համակարգը ՀՀ-ում շատ ավելի արդյունավետ էր: Եթե դու բոլոր գործոններով ավելի առաջ ես, ավելի հզոր ես, ավելի հետաքրքիր ես աշխարհի համար, դու կարող ես քո շահերը միշտ առաջ տանել: Հիմա մենք չենք կարող խոսել որեւէ հաջողությունից մի շարք հարցերում, եթե պետությունը այսպիսի թույլ վիճակում լինի: Եթե չհզորացնենք Հայաստանը, ոչինչ չի ստացվելու, պարապ խոսակցություն է մնացածը»,-ասաց Քոչարյանը:
Նա ընդծեց, որ Հայաստանում մենք ունենք լրջագույն կառավարման ճգնաժամ. «Աշխատող բիզնեսում կարող է սեփականատերը փոխվի եւ մեկ տարում այնպես քայքայվի, տեղն էլ չերեւա: Հակառակ պարագայում կարող է կրկնապատկել իր հնարավորությունները: Մենք հիմա այս կառավարման ճգնաժամից պետք է դուրս գանք: Ընտրությունները ճանապարհ է այդ ճգնաժամից դուրս գալու համար: Ամենից լավը կլիներ, որ հրաժարական տան, չմասնակցեն, բայց չեն տալիս: Ասում է՝ եկեք ինձ հետ իմ մեղքը կիսեք: Չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է»,-ասաց նա:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան