Վերևում՝ ուղղաթիռ, ներքևում՝ տասնյակ ոստիկաններ․ ինչպե՞ս էին ուղեկցում Փաշինյանին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնեց Կազան։ Ու դրա համար օդանավակայան տանող ճանապարհին ու օդանավակայանի տարածքում ամենուր ոստիկաններ էին շարված։ Եվ նրանք իրենց ղժղժոցներով բառի բուն իմաստով տեռորի էին ենթարկում քաղաքացիներին, այդ տարածքով անցնող վարորդներին, որ չշարժվեն հանկարծ, աջ քաշեն կանգնեն, արագ քշեն, չգիտեմ էլ ինչ անեն։ Ու սա՝ «ժողովրդավարության բաստիոն» երկրում, որտեղ երկրի ղեկավարը, ասում են, կարմիր լույսի տակ էլ է կանգնում։
Բայց եթե ներքևում ճանապարհային ոստիկաններն էին հսկում Փաշինյանի ճանապարհը, վերևից էլ ռազմական ուղղաթիռն էր հսկում։ Դեռ օդանավը օդ չբարձրացած՝ թռիչքից մոտ մեկ ժամ առաջ նկատեցինք երկնքում պտտվող ուղղաթիռը, որը հսկում է տարածքը և ուղեկցում նաև թիվ մեկ բորտը մի քանի կիլոմետր։
Մեծ հաշվով, սրանք անվտանգության ավելի շատ ձևական, քան պարտադիր ու բովանդակային միջոցառումներ են, որոնք եկել են հնուց։ Բայց քանի որ այս իշխանությունները շատ են սիրում ձևը, ոչ՝ բովանդակությունը, նրանք ոչ թե հրաժարվել են այս ամենից, այլ հաճախ ավելի ճոխ դրսևորումներով են դրանցից օգտվում։
Մանրամասն՝ տեսանյութում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան