Քաղաքացին մահացել է, բայց 2 օր անց ստացել է «պրոթեզի կոշիկներ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից լսողական սարքեր եւ հաշմանդամի սայլակներ տրամադրելու գործընթացում որոշ անհամապատասխանություններ են հայտնաբերվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին 2019 թվականի օգոստոսի 10-ին մահացել է, բայց երկու օր անց «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է թվով 2 հատ «պրոթեզի կոշիկներ»՝ 27 հազար դրամ արժողությամբ:
Բացի այս, պարզվել է, որ Պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական ենթահամակարգում կա շահառուի կողմից 2019 թվականի օգոստոսի 12-ին (երբ մահացած է եղել) լրացված դիմում՝ աջակցող միջոց ստանալու վերաբերյալ, եւ շահառուի անձնական քարտ: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ արձանագրվել է թվով 67 դեպք, երբ շահառուները աջակցող միջոցները ստանալիս, ըստ համակարգի տվյալների, բացակայել են ՀՀ տարածքից:
Մասնավորապես, թվով 40 շահառու, որոնք ՀՀ սահմաններից դուրս են եկել մինչեւ 2019 թվականը, նշված տարեթվին ստացել են աջակցող միջոցներ: Իսկ թվով 27 շահառու, որոնք 2019 թվականի ընթացքում կատարել են սահմանահատումներ, աջակցող միջոցները ստանալու օրվա դրությամբ չեն գտնվել ՀՀ տարածքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան