Այդպես խոսողներին ես կառաջարկեի գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում և խոսել նման կերպ. Աննա Գրիգորյանը՝ սյունեցիների մասին արտահայտվող իմքայլականներին (տեսանյութ)
Իհարկե, այս ամբիոնից կարելի է՝ ասել սյունեցին պետք է այսպիսին լինի, այնպիսին չպետք է լինի, ինչ է, դո՞ւք եք որոշում՝ ինչպիսին պետք է լինի սյունեցին, դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգան, ով՝ չէ։ Այս մասին ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով սյունեցիների վերաբերյալ ելույթներին:
Նրա խոսքով՝ շուրջ երեք տարվա ընթացքում սևի և սպիտակի են բաժանել հասարակությանը և հիմա էլ ներմուծում են նաև Սյունիքի մարզը՝ ասելով, որ կան լավ սյունեցիներ, որոնք մեր կողքին են, և կան ոչ այնքան լավ՝ վատ սյունեցիներ, որոնց հակաէսթետիկ բառապաշարով են սկսում նկարագրել: «Այդպես խոսողներին ես կառաջարկեի գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում և խոսել նման կերպ»,-ասաց նա:
Ըստ նրա՝ մեր երկրում թիվ մեկ խնդիրը պետք է լինի համախմբումը, ոչ թե հերթական անգամ բաժանարար գծեր անցկացնելը: Դահլիճից արձագանքներ հնչեցին, և նա ասաց. «Խնդրում եմ՝ ձեզ պատգամավորին վայել արձագանքներ անել և իմ խոսքը չընդհատել»,-ասաց նա:
Պատգամավորը մեջբերեց «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը՝ «Բա պետք է բերման ենթարկվեն, այ տենց ստորացնելով բերման ենթարկվեն»: Աննա Գրիգորյանը նշեց, որ պատգամավորը խախտել է Սահմանադրության մի շարք հոդվածներ: Նա կոչ արեց սյունեցիների մասին խոսել խիստ հարգալից:
Հիշեցնենք, որ սյունեցիների մասին ելույթ է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը նշել է, թե Սյունիքում հայհոյանքների հիմնական մասն ուղղված էր Փաշինյանին սատարող քաղաքացիներին: «Այդ մանր ու էժան խուլիգանները փորձում էին սյունեցուն ցույց տալ իրենց համար միակ ընդունելի սյունեցու կերպարը, այն է՝ պատվերով հայհոյող, անբարեկիրթ, անքաղաքավարի, խուլիգան և ամենակարևորը՝ հեշտ կառավարվող»,-ասել է նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի