«Ո՞վ է խաբել վենետիկցիներին․ Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Վենետիկի հանձնաժողովում»․ Արփինե Հովհաննիսյան
«Առավոտ» թերթը գրում է․ «Պատկերացնո՞ւմ եք՝ Փաշինյանի թիմակիցները Սյունիքում առաջադրվեին վարկանիշային ընտրակարգով․․․ Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովը կարեւոր նախադասություն ասաց՝ այնուամենայնիվ, կարծես թե համամասնական ընտրակարգի պարզեցումն ունի լայն համաձայնություն՝ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության շրջանում»,- երեկ անդրադառնալով ընտրական օրենսգրքում վարկանիշային համակարգը պարզ համամասնական ընտրակարգով փոխարինելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին՝ ասաց Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց․ «Գիտեք, որ ԸՕ-ն ԱԺ-ում 82 կողմ ձայներով անցել է։ Այսինքն, ԼՀԿ-ից եւ ԲՀԿ-ից կողմ չեն քվեարկել։ Արտախորհրդարանական ընդդիմությունն ասել է, որ դեմ են այդ փոփոխություններին։ Երբ Վենետիկի հանձնաժողովն ասում է, թե կա լայն աջակցություն, ապա հարց է առաջանում՝ ո՞վ է խաբել վենետիկցիներին։ Կամ էլ այստեղի ընդդիմությունը խաբում է հանրությանը։
Կամ ԼՀԿ-ն, կամ ԲՀԿ-ն, կամ երկուսը միասին։ Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Վենետիկի հանձնաժողովում, բայց իրավասու չեմ բացահայտել, բայց հարց եմ տալիս՝ ո՞վ է այն հովանավորը, որն ապահովել է այդ «լայն աջակցությունն» այն դեպքում, երբ չկար խորհրդարանական ընդդիմության աջակցությունը․․․Որովհետեւ ընդդիմությունը միասնական չէ, որովհետեւ շատերի մոտ չկա գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է իշխանությունը, իսկ սա շատերն իշխանության գալու շանս են համարում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան