Նիկոլ Փաշինյանի վախերը
Ազգային Ժողովը արտահերթ նիստում քննարկում է «մեծն սահմանադրագետ», իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած փոփոխությունների փաթեթը, որոնց հիմնական նպատակն այն է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, կարողանա անարգել մասնակցել նախընտրական հանրահավաքների և հակառակը՝ ընդդիմության հանրահավաքներն իշխանությունը կարողանա որակել որպես «պարտադրված» և հետապնդել դրա կազմակերպիչներին, գրում է 168.am-ը։
Փոփոխություններով նախատեսվում է քրեական պատիժ նախընտրական հավաքները խոչընդոտողների ու նաև «պարտադրանքով» նախընտրական հանդիպումներին մարդկանց մասնակցելու համար։
Այս փոփոխություններով Նիկոլ Փաշինյանը մատնում է սեփական վախերը․ հատկապես Սյունիքի դեպքերից հետո նա մտավախություն ունի, որ չի կարողնալու նախընտրական հավաքներ անցկանցել հանրապետության առնվազն որոշ մարզերում և նման իրավակարգավորումներով ցանկանում է քրեականացնել քաղաքացիների՝ իր նկատմամբ վերաբերմունք արտահայտելու քայլերը։
Մյուս կողմից՝ հավաքներին մասնակցության «պարտադրանքը» քրեականացնելով իշխանությունը ցանկանում է հնարավորինս սահմանափակել ընդդիմադիր ուժերի քարոզարշավին քաղաքացիների մասնակցությունը։ Ինչպես ասում են, երկու ահը մի մահ է։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան