Եվրախորհրդարանական. Եթե Եվրոպան ցանկանա, կհասնի Բաքվում պահվող հայ գերիների ազատմանը
Եվրոպան ունի լծակներ եւ, եթե ցանկանա, կհասնի Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատմանը: Այս մասին ասել է Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա Քսավիե Բելամին (Հանրապետական կուսակցություն)՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում Եվրոպական խորհրդի նախագահի եւ Եվրահանձնաժողովի հետ բանավեճերի ընթացքում:
«Ձեր՝ Անկարա այցի օրը ես Երեւանում էի: Ես այցելեցի հիվանդանոց, որտեղ բուժվում են վերջին պատերազմում վիրավորվածները: Հանդիպելով նրանց հայացքներով՝ ես ամաչեցի, որ գալիս եմ Եվրոպայից: Ամոթ՝ Էրդողանի գործողությունների նկատմամբ Եվրոպայի փոխզիջումների համար: Ամոթ՝հավատարիմ քրդերի համար Սիրիայում ԻՊ-ի ջախջախումից հետո: Ամոթ՝ Լիբիայի քաղաքացիական բնակչության համար: Ամոթ կիպրացի, հույն, բուլղար եղբայրների համար, որոնց ինքնիշխանությունը մշտական սպառնալիքի տակ է: Եվրոպայի բարեկամ հայ ժողովրդի համար, որը ստիպված է միայնակ դիմակայել Էրդողանի ագրեսիային, նրա ջիհադիստ վարձկաններին, կասետային ռումբերին:
Ես եղա Եռաբլուրում, որտեղ թաղված են հազարավոր հայ երիտասարդներ, ովքեր զոհվել են միայն այն պատճառով, որ Էրդողանը որոշել է, որ հաջողության հասնելու համար բռնությունն ավելի լավ է, քան դիվանագիտությունը: Սա ինքնին մեծ հանցագործություն է, որը կատարել է Ցեղասպանությունը ժխտող պետության ղեկավարը: Սա արդեն պետք է բավարար լինի հասկանալու համար, որ դա արդեն սարսափելի նախադեպ է, քանի որ մենք, առանց առարկության, թույլ ենք տալիս ՆԱՏՕ-ի երկրորդ բանակին անպատիժ խախտել միջազգային իրավունքը: Եվ տեղի ունեցածից հետո Եվրոպային անհանգստացնող միակ բանը դատարկ մնացող աթոռն է:
Այս բանավեճերը տպավորություն են ստեղծում, որ Թուրքիայի հետ խոսակցությունը ձեւական բնույթ: Եվրոպական քաղաքակրթությունը շատ բան ունի ասելու աշխարհին: Եվ Եվրոպան լծակներ ունի՝ վերջապես պահանջելու վերադարձնել Բաքվում գտնվող բոլոր գերիներին, վերջ տալու այս հանցագործությանը: Եթե Եվրոպան ցանկանա, կարող է հասնել դրան: Եկել է ժամանակը գիտակցելու, որ խնդիրները լուծումներ են պահանջում»,- ասել է Ֆրանսուա Քսավիե Բելամին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ