Ուշագրավ փաստեր բյուջեի կատարողականից․ մեկնարկում են մշտական հանձնաժողովների նիստերը
Այսօրվանից խորհրդարանում մեկնարկելու են մշտական հանձնաժողովների նիստերը: Նիստի օրակարգում է նաեւ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի հարցը: Մշտական հանձնաժողովների նիստերից հետո՝ արդեն մայիսի 4-ին, գումարվելու է լիագումար նիստ, եւ կատարողականը կքննարկվի նաեւ այնտեղ: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի ուշագրավ փաստեր է առանձնացրել կատարողականից. 2020թ. առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեով պլանավորված եկամուտները եւ ծախսերը թերակատարվել են համապատասխանաբար 11,8 եւ 10,4 տոկոսներով։
Կապիտալ ծախսերը, որոնք ունեն ներդրումային եւ տնտեսական աճի խթանիչ կարեւոր դեր, թերակատարվել են 52 տոկոսով։ Պլանավորված դեֆիցիտն աճել է 1,1 տոկոսով։ Պլանավորված է եղել 3,7 միլիարդ դրամի պահուստային միջոցներ, սակայն փաստացի առկա է եղել 0 դրամ։ 2020թ. պետական բյուջեով պլանավորված ընդհանուր եկամուտները թերակատարվել են 9 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով, իսկ հարկային եկամուտները՝ 15,7 տոկոսով կամ 217 միլիարդ դրամով, սա այն դեպքում, երբ ՀՆԱ-ն նվազել է ընդամենը 7,6 տոկոսով։ Ընդհանուր ծախսերն ավելացել են ընդամենը 2,1 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը որոշ ուղղություններով նվազել են շուրջ 3-4 միլիարդ դրամով, իսկ որոշ ուղղություններով էլ ավելացել են շուրջ 71 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը ընդամենը ավելացել են 59 տոկոսով կամ 68 միլիարդ դրամով:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան