Երևան քաղաքի դատախազն ապտակել է Գլխավոր դատախազի տեղակալին
ArmLur-ի տեղեկություների համաձայն, օրերս միջադեպ է տեղի ունեցել դատախազների միջև: Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ապտակել է Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին: «Ըստ մեր աղբյուրների՝ վեճի պատճառը Երևանի դատախազության մի աշխատակցի հետ առաջացած խնդիրն է եղել: Բաղդասարյանը, որը Երևանի նախկին դատախազն է եղել, համարվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմը։
Ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ոչնչից մոգոնված բացարձակ սուտը, ընդ որում՝ հիմար սուտը, մեկնաբանության ենթակա չէ. խոսքը վերաբերում է ձեր կողմից նշված երկու այսպես կոչված լուրերին էլ: Նման ասեկոսեների տարածումը ընդամենը դատախազության անվան հետ խաղալու հերթական պրիմիտիվ հնարք ենք գնահատում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան