Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

«Հեն ա, նայեք, ադրբեջանական ջիպ ա…»․ Սյունիքը՝ նոյեմբերի 9-ից հետո…(լուսանկարներ, տեսանյութ)

Ադրբեջանական ջիպեր կարելի է տեսնել Սյունիքում՝ հենց սյունեցու պատշգամբից կամ Գորիս-Կապան տանող ճանապարհին…

Երբևէ անցե՞լ եք հայրենիքի գրկով՝ հենց ափերի միջով, ու մի պահ քարացել… Քարացել այն պահին, երբ հանկարծ այդ հարազատ գրկում տեսել եք մի շատ օտար իր, օրինակ, ադրբեջանական դրոշ, ադրբեջանցի զինվորական կամ պաստառ՝ «բարի գալուստ, Ադրբեջան» վերտառությամբ: Երբ կպատկերացնեք այս պատկերն ու ոչինչ չեք հասկանա, մի անգամ նստեք մեքենան ու շարժվեք դեպի Սյունիք՝ Գորիս, Կապան կամ Մեղրի, որը, ինչպես ժամանակին ասել է Վազգեն Սարգսյանը, «հայրենիքի մի բուռ չէ»:

2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Գորիսից Կապան տանող ճանապարհի՝ Որոտան ու Շուռնուխ գյուղերի տարածքում, ավելի, քան որևէ այլ տեղ, կարելի է քեզ զգալ հայ, որը ոչ միայն հպարտ չէ, այլև գլխիկոր է, վախեցած, վտանգված, անհասկանալի զգացողություններով: Ճանապարհի մի կողմում ադրբեջանական պաստառներ են, դրոշներ ու ադրբեջանցի զինվորականներ, մյուս կողմում՝ հայկական տներից կախված տեսախցիկներ՝ միակ իրն այսօր, որ ապահովության ինչ-որ նշույլ է արթնացնում: 

«Այսօր ամեն մի երրորդ դասարանի երեխան էլ հասկանում ա՝ որտեղ ա ականապատված եղել, որտեղ ա ականազերծում կատարվել, որտեղ ա թուրքը, որտեղ ա թշնամին: Բայց ավելի փոքրը կարող ա, չէ՞, էդ նույն փողոցը հատի, անցնի գնա, ասենք, մառախուղ ա, կամերաները չեն նկարել… «չի անցել էդ երեխան ստեղ»… ու ես ծնկներից խփեմ, ո՞ւմ դիմեմ»,- իրավիճակը նկարագրում է Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը՝ հնչեցնելով հարցադրումներ, որոնց պատասխանները չի ստանում պատկան մարմիններից։

Երբ ցանկություն ունենաք իշխանության ներկայացուցիչների՝ «Սյունիքն անվտանգ է» արտահայտության «իսկության» վերաբերյալ համոզում ձեռք բերել, այցելեք Սյունիք ու փորձեք ձեզ անվտանգ զգալ:

 «Հեն ա, նայեք, ադրբեջանական ջիպ ա… Շատ մոտ են դիրքերը, անվտանգության կանոնները դա ա մենակ խախտում: Նեյտրալ զոնա չկա: Դու չես կարա ապրես մի տեղ անվտանգ, որ դիմացդ՝ 100 մետր, ոչ թե բնակիչ ա, այլ զինված ուժեր են՝ մուսուլմանական, Թուրքիայի բանակ, իրանք են: Ու ինչ-որ ցինիկավարի ինչ-որ դրոշներ են դնում… դա ժողովրդին սարսափի մեջ պահելու ձև ա…

Սյունիքը․․․ որ ասենք՝ անվտանգությունը ապահովված ա, ո՛չ, անվտանգություն չկա… Տատս պատերազմ տեսել ա, հերս տեսել ա, ես տեսել եմ, տղաս Ապրիլյան պատերազմին մասնակցել ա, իմ թոռս տեսնալու ա: Սրանց հետ հնարավոր չի մոտեցում… Թուրքի գաղափարը, պանմուսուլմանիզմի գաղափարը ոչ թե ինչ-որ զիջումների գնալն ա, հային սիրելը, այլ ինչ-որ հերթական մի բան կորզելը: Հետո, մի սերունդ հետո նորից կկորզի»,- իրավիճակը ներկայացնում էր Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Սյունիք համայնքի բնակիչ Սամվել Հարությունյանը, ում ամեն օր՝ իր տան դուռը բացելիս և պատշգամբից նայելիս՝ նախ «բարևում» են ադրբեջանական մեքենաները:

 Սյունիք համայնքում մարդիկ ամեն օր քնում-արթնանում, աշխատում ու տուն են կառուցում ոչ թե վաղվա, այլ օրվա հանդեպ վախի զգացումով, որովհետև ոչ այսօրը, ոչ էլ, առավելևս, վաղվա օրն ապահով չէ:

«Ես չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի մի մարդ, որը կարող է վստահեցնել, որ Սյունիքում անվտանգ է, որովհետև ամենօրյա ռեժիմով արձանագրվող միջադեպերը Սյունիքի մարզում խոսում են այն մասին, որ Սյունիքում մենք անվտանգության հետ կապված խնդիր ունենք, շատ լուրջ խնդիրներ, և այդ խնդիրներին պետք է տրվեն լուծումներ: Իսկ որ այդ խնդիրներին լուծումներ չեն տրվում, մենք նաև դա մեր ամենօրյա աշխատանքի մեջ ենք տեսնում»,- Գորիսում 168.am-ի նկարահանող խմբին պատմում էր Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, իսկ մարդու ողնաշարը, ինչպես կարելի է գտնել բժշկական դասագրքերում, մարմնի հենարանն է, ամբողջ մարմնի առանցքը, որը կապում է մարմնի մասերը, կատարում պաշտպանական ֆունկցիա ողնուղեղի համար: Ըստ բժիշկների՝ առողջ ողնաշարը լիարժեք կյանքի գրավականն է:

Լիարժեք Հայաստան ունենալու համար գուցե պետք է յուրաքանչյուր հայ մեկ անգամ այցելի Սյունիք՝ տեսնելու Սյունիքի «անվտանգությունն» ու «առողջությունը», հարցեր տալու, պատասխաններ ստանալու կամ անպատասխան մնալու…

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում