ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին ավանդական ուղերձում, անդրադառնալով 1915թ․ իրադարձություններին, օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ մենք կրկին պարտավորվում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը»,- ասաց Բայդենը իր հայտարարության մեջ:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Ամերիկայի հայկական սփյուռքի կառույցների, մասնավորապես` ԱՄՆ-ում «Հայ Դատի» ստորաբաժանումների երկար տարիների աշխատանքի արդյունք է: Բացի այդ, ըստ մի շարք փորձագետների, դրան նպաստել է նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացումը՝ կապված մի շարք հարցերի վերաբերյալ նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության հետ:
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին:
«Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կեցցե մեր համայնքը»,-իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Ամերիկայի հայկական սփյուռքի կառույցների, մասնավորապես` ԱՄՆ-ում «Հայ Դատի» ստորաբաժանումների երկար տարիների աշխատանքի արդյունք է: Բացի այդ, ըստ մի շարք փորձագետների, դրան նպաստել է նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացումը՝ կապված մի շարք հարցերի վերաբերյալ նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության հետ:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել