Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք «Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը

Որեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող. Ռոբերտ Քոչարյան

Որեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նշենք, որ այս հանդիպումը եղել է ապրիլի 21-ին:

Նրա խոսքով, իրականում առաջին հերթին սահմանները պետք է պաշտպանի քո բանակը, քո զինված ուժերը, ընդհանրապես, քո անվտանգության համակարգը:

«Հիմա իշխանությունները խոսում են այն մասին, որ ՌԴ-ն ունի պարտավորություն երկկողմ պայմանագրով որպես մեր ռազմաքաղաքական դաշնակից, պաշտպանել մեզ: Այո, ունի, բայց ի՞նչ է նշանակում ռազմաքաղաքական դաշնակից: Դա նշանակում է, որ դու ունես բանակ, ինքն ունի բանակ, դուք ունեք պայմանագիր, ստեղծում եք ռազմական դաշինք, որին մասնակցում ես դու քո բանակով, Ռուսաստանն իր բանակով: ՀԱՊԿ-ի շրջանակում բոլոր անդամ երկրները մասնակցում են այդ դաշինքին ամեն մեկն իր բանակով: Եթե Հայաստանում մտածեն, որ կարող են լուծարել բանակը, 5 տարին մեկ 3 ամիս, ինչ-որ անհասկանալի հավաքներով բանակ ունենալ, չես կարող: Օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտ պարտադիր նորմ է ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսել պաշտպանության հարցերի վրա: Ռազմաքաղաքական դաշինքը հենց սա է:

Եթե քո բանակը մարտունակ չի, եթե քո բանակի վիճակն այն է, ինչ այսօր ունենք, սա նշանակում է, որ մենք պետք է ասենք՝ մենք ի վիճակի չենք մեզ պահել, Ռուսաստանը պետք է պահի: Ուրեմն դու փոխիր քո կարգավիճակը, ասա՝ ես պրոտեկտորատ եմ խնդրում, այլ պայմանագիր ստորագրիր, ասա՝ բանակի կարիք չունեմ, կամ այդպիսի վտանգ չկա, կամ ուժս չի պատում, արի ինձ պաշտպանի»,-հայտարարեց Քոչարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մենք չափազանց արագ տեմպերով պետք է վերականգնենք մեր հնարավորությունները, մեր բանակը. «Հակառակ դեպքում այդ ռազմաքաղաքական դաշինքը իմաստազուրկ է: Որովհետեւ մի կողմի բավարար չափով ներդրում չի անում այդ դաշինքին մասնակցելու համար: Անցել է 6 ամիս, դուք որեւէ քննարկում ԱԺ-ում լսե՞լ եք մեր անվտանգության հարցերի շուրջ: Որեւէ կառավարության որոշում տեսե՞լ եք, որ կվերաբերի մեր զինված ուժերին:

Խոսում են ինչ-որ անհասկանալի ռեֆորմների մասին»:

Քոչարյանը հիշեցրեց, որ 2020-ի գարնանը թե ամռանը ընդունվել է երկրի անվտանգության հայեցակարգը, որտեղ Արցախի Հանրապետություն բառը չկա. «Մի քանի ամիս հետո եղավ այս պատերազմը, որեւէ փոփոխություն այդ փաստաթղթի մեջ չի մտցվել: Այսօր անվտանգության հարցերում ոչինչ չի արվում:

Այո, ունենք Ռուսաստան, որը պարտավորություն ունի պայմանագրով, բայց եթե մենք մեր մասը պարտավորությունները չենք կատարում, ապա մեծ հարց է, թե մեր անվտանգությունը երաշխավորված է, թե ոչ: Դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահն այսպիսի հայտարարություններ է անում, որովհետեւ տեսնում է, թե ինչ է կատարվում երկրում, տեսնում էմեր վիճակը եւ ինչ ուզում ասում է, ոնց ուզում ոտնահարում է մեր արժանապատվությունը»: